«Անձի վերաբերյալ օրենքով չնախատեսված նպատակով տվյալներ հավաքելը եւ տարածելը հոդվածի հետ կապված թող զգույշ լինեն». Հրայր Թովմասյան
Advertisement 1000 x 90

«Անձի վերաբերյալ օրենքով չնախատեսված նպատակով տվյալներ հավաքելը եւ տարածելը հոդվածի հետ կապված թող զգույշ լինեն». Հրայր Թովմասյան

Չեմ ուզում հավատալ մամուլի հրապարակումներին, որ վարչապետի մոտ եղել է խորհրդակցություն, այցելել է կոնկրետ մարմիններ, բայց օդում կախված է մնում այդ ամենը եւ դա անուղղակի կերպով հաստատվում է վարչապետի այդքան իրազեկվածությունից բոլոր գործերին: Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանն անմիջականորեն է ղեկավարում իր դեմ արշավը:

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե Հրայր Թովմասյանի արտասահմանյան այցերի ազգային անվտանգության սպառնալիք լինելու հարցը, ՍԴ նախագահն արձագանքեց․

«Հուսով եմ մենք 37 թվականին չենք վերադարձել, երբ մարդու անձնական կյանքը դարձել է հանրային իշխանությունների ուսումնասիրման առարկա։ Պաշտոնական երկու այց եմ ունեցել, մեկը Սանկտ Պետերբուրգ, մյուս՝ Լատվիա: Անձի վերաբերյալ օրենքով չնախատեսված նպատակով տվյալներ հավաքելը եւ տարածելը հոդվածի հետ կապված թող զգույշ լինեն, եւ եթե ոմանք էկրանների առջեւ տեսել են, որ տղաս ՈՒԵՖԱ-ի մրցաշարին էր մասնակցում, որն անց էր կացվում Մինսկում, եւ ես իմ արձակուրդում գտնվելով գնացել էի հետեւելու, դա ազգային անվտանգության սպառնալիք է, երկրորդը, որ ունեի առողջական խնդիր եւ ինձ խորհուրդ էր տրվել Մոսկվայում գործող կլինիկա, խնդրեմ, ուսումնասիրեք։ Բայց հիշեք, որ այս ուղտը մի օր էլ ձեր դռանն էլ է չոքելու, մի օր էլ դուք եք պատասխան տալու՝ ուր էիք գնացել, ում հետ էիք խոսում, երբ եք ում հետ հանդիպել եւ այլն»։

Դիտարկմանը, որ սկզբից չեն պահանջել Հրայր Թովմասյանի հրաժարականը, հետո են հասկացել, նա արձագանքեց․

«Շնորհակալություն, որ չեք պահանջել, բայց դուք դրա իրավունքն ունեի՞ք։ Մենք իրավական պետություն եք, մենք իրավունքո՞վ ենք խոսում թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով, պանյատներով ենք խոսում, որ եկել ենք իշխանության, ապեր պետք ա գնաս, եթե էս ա, խնդրեմ։ Եթե կա խախտում, եթե հիմք կլինի՝ խնդրեմ»։