Թեհրան-Երևան ավտոբուսն այսօր վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ավտոճանապարհին։ Ինչպես տեղեկացնում են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից, ՃՏՊ–ն գրանցվել է հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում։
Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերությունը հայտնել է, որ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: