Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորներն ստուգարք են հանձնում մարտական պատրաստությունից
Advertisement 1000 x 90

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորներն ստուգարք են հանձնում մարտական պատրաստությունից

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները լեռներում ձեռնամուխ են եղել հրաձգային զենքից ու մարտական մեքենաներից հրաձգության ստուգարքներ հանձնելուն: Ինչպես տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում զինծառայողները առաջադրանքներ են կատարում հաստիքային զենքով, այդ թվում՝ ՌՊԳ-7 հակատանկային նռնականետներով, ԱԿ-74 ինքնաձիգներով, զրահափոխադրիչների (ԲՏՌ-80), հետեւակի մարտական մեքենաների (ԲՄՊ-2) եւ Տ-72Բ տանկերի գնդացիրներով ու թնդանոթներով, 120-միլիմետրանոց ականանետներով եւ 122-միլիմետրանոց Դ-30 հրետանային հաուբիցներով, համազարկային կրակի համակարգերով եւ զենիթահրթիռային համալիրներով:

Հրաձգությունը կատարվում Է տարբեր դիրքերից, անհատական կարգով, ջոկերի ու դասակների կազմում, օրվա ցերեկային ու գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի օգտագործմամբ:

Որպես թիրախներ են ծառայում պայմանական հակառակորդի հրամանատարական կետերը նմանակող անշարժ ու շարժակական նշանակետերը, ուղղաթիռները, թեթեւզրահավոր տեխնիկան եւ կենդանի ուժը: Ստուգարքային վարժություններում ներգրավված Է մոտավորապես 2 հազար զինծառայող եւ գործի Է դրված ավելի քան 500 միավոր ռազմական ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա:



Նման նյութեր