«Պոլի փայտ լինի, բայց ՔՊ-ական»
Advertisement 1000 x 90

«Պոլի փայտ լինի, բայց ՔՊ-ական»

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը մերժել է ,Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։

Իսկ այսօր «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն է նշանակվել ՔՊ ական Վիլեն Գաբրիելյանը։

Փորձագիտական կենտրոնի տնօրենի համար մրցույթ էր կայացվել, որում հաղթող էին ճանաչվել 3 անձ, տնօրենի պաշտոնում նշանակվել է ՔՊ-ական ակտիվիստի։

Հետաքրքիր է, որ մասնագիտական հսկա կարողությունների տիրապետող Արփինե Հովհաննիսյանին չեն ընդգրկում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, իսկ ՔՊ-ական ակտիվիստին նշանակում են փորձագիտական կենտրոնի տնօրեն։

Էհ, ավելի լավ չէր լինի ի սկզբանե հայտարարեք, որ մեզ կիրթ ու գրագետ մարդիկ անհրաժեշտ չեն։

Էլի հին թեղին եք, պոլի փայտ լինի, բայց ՔՊ-ական»։

Արդարադատության նախարարությունը մերժել է ,Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի…

Gepostet von Աղվան Պողոսյան am Mittwoch, 29. Januar 2020