«Թովմասյանը հաղթել է Փաշինյանին». Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«Թովմասյանը հաղթել է Փաշինյանին». Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկախ այն հանգամանքից, թե ինչ զարգացում կունենան ՍԴ հետ կապված իրադարձությունները, եթե անգամ Թովմասյանին բանտ նստեցնեն կամ հանրության պահանջով մահապատժի ենթարկեն, արդեն առավել քան ակնհայտ է այն, որ Թովմասյանը հաղթել է Փաշինյանին:

Թովմասյանն իր համառությամբ Փաշինյանին հարկադրեց խախտել իրավական և բարոյական օրենքները, իսկ դրանք խախտողները պարտված են ու վաղ թե ուշ պատասխան են տալիս:

Իշխանության ունեցած ուժը կարող է հետաձգել այդ պարտության արձանագրումը և պատասխանատվությունը, բայց ժամանակն ու պատմությունը ենթակա չեն որևէ ուժի, և երկար ժամանակի մեջ այդ պարտությունն անխուսափելիորեն արձանագրվելու է: Հետագայի քաղաքական գործիչները միանշանակորեն բռնելու են Թովմասյանի կողմը»:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ զարգացում կունենան ՍԴ հետ կապված իրադարձությունները, եթե անգամ Թովմասյանին բանտ նստեցնեն…

Gepostet von Արծրուն Պեպանյան am Mittwoch, 29. Januar 2020