«Մեկը չկա՞, Փաշինյանի ձեռքից բռնի, ասի՝ վերջ, ստոպ, էդի խաղալիք չի, սա պետություն ա»
Advertisement 1000 x 90

«Մեկը չկա՞, Փաշինյանի ձեռքից բռնի, ասի՝ վերջ, ստոպ, էդի խաղալիք չի, սա պետություն ա»

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ հոգի չկա, որ իրան ասի, որ այսպիսի ցուցումները ուժայիններին պաշտոնական դիրքի չարաշահում է ու վարչապետի լիազորություններից դուրս է։

Մեկը չկա՞, որ ասի, ոչ միայն քեզ ես էս հակապետական քայլերով խորտակում, այլ նաև ամբողջ ուժային համակարգը դարձնում ես ապագա անօրինականության հանցակից։

Մեկը չկա՞, որ ասի, ախպեր, բացի քո անձնական քմահաճույքից, ստեղ պետություն կա, ազգային անվտանգությաւն կա, հազար ու մի խնդիր կա։

Մեկը չկա՞, ձեռից բռնի, ասի, վերջ, ստոպ, էդի խաղալիք չի, սա պետություն ա»։

Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ հոգի չկա, որ իրան ասի, որ այսպիսի ցուցումները…

Gepostet von Tigran Kocharyan am Mittwoch, 29. Januar 2020