Իտալիայի նավահանգստում արգելափակվել Է 6 հազար ուղեւորներով ճամփորդանավը
Advertisement 1000 x 90

Իտալիայի նավահանգստում արգելափակվել Է 6 հազար ուղեւորներով ճամփորդանավը

Costa Crociere ճամփորդանավը, որտեղ մոտավորապես 6 հազար ուղեւոր կա, Չիվիտավեկյա նավահանգստում (Հռոմից շուրջ 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում) ժամանակավորապես արգելափակվել Է այն բանից հետո, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկների մոտ վիրուսային հիվանդության ախտանիշներ են հայտնաբերել: Ինչպես հունվարի 30-ին հայտնել Է Rai News24 ալիքը, ամուսնուն եւ կնոջը տեղավորել են նավի սանիտարական մեկուսարանում:

Ալիքի տվյալներով՝ զբոսաշրջիկների մոտ ջերմության բարձրացում եւ շնչուղիների խնդիրներ են հայտնաբերել: Զույգը Միջերկրական ծովով ճամփորդություն կատարող հանրանավ Է բարձրացել մի քանի օր առաջ Սավոնայում: Արդեն Չիվիտավեկյա Է ժամանել բժիշկների խումբը՝ նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ կատարելու համար:

Հանրանավի մնացած ուղեւորներին առայժմ թույլատրված չԷ ափ իջնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: