Ունենալու ենք տաք փետրվար. Գագիկ Սուրենյան
Advertisement 1000 x 90

Ունենալու ենք տաք փետրվար. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ունենալու ենք տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»։



Նման նյութեր