Ցինկ պարունակող սննդային հավելումները չեն նպաստում մրսածության տեւողության կրճատմանը
Advertisement 1000 x 90

Ցինկ պարունակող սննդային հավելումները չեն նպաստում մրսածության տեւողության կրճատմանը

Ցինկ պարունակող սննդային հավելումները ոչ մի արդյունավետություն չունեն մրսածության դեմ պայքարում և չեն կրճատում դրա տևողությունը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում։

Հելսինկիի համալսարանի գիտնականները երկակի կույր կլնիկական հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է 88 կամավոր, և որի ընթացքում գնահատվել է սառնաշաքարի տեսքով ցինկի ացետատի ազդեցությունը մարդկանց վրա։ Փորձի մասնակիցներին խնդրել են օրական դանդաղ ծծել 6 հատ սառնաշաքար։ Ընդհանուր առմամբ, հետազոտության ընթացքում նրանք օգտագործել են 78 միլիգրամ ցինկ ամեն օր, 5 օրվա ընթացքում։ Բոլորին խնդրել են սառնաշաքարների ընդունումն սկսել մրսածության առաջին նշաններից հետո։

5 օրվա ընթացքում չի հայտնաբերվել ոչ մի տարբերություն վերականգնման արագության մեջ այն մարդկանց շրջանում, ովքեր մրսածության պատճառով ընդունել էին ցինկով սառնաշաքարներ, և նրանց շրջանում, ովքեր ակտիվ բաղադրիչ չպարունակող պլացեբո են ընդունել։

Ավելին, ցինկ օգտագործողների վերականգնումն ավելի դանդաղ է ընթացել, քան պլացեբո ընդունողների։

med.news.am