Ճապոնիայում նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել ճամփորդանավի 10 ուղեւորի մոտ
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել ճամփորդանավի 10 ուղեւորի մոտ

Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավի տասն ուղեւորների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Այդ մասին հաղորդել Է NHK-ն:

Ընդամենը բժիշկները հայտնաբերել են 31 կասկածելի պացիենտ: Բոլոր հվանդացածներին տարել են Կանագավայի պրեֆեկտուրայի հիվանդանոցներ: Նրանց ցամաք փոխադրելու համար գործի Է դրվել առափնյա պահպանության նավը: Հանրանավի 3700 ուղեւորները եւ անձնակազմի բոլոր անդամները գտնվում են երկշաբաթյա կարանտինում: Նրանց պատվիրված Է մնալ նավախցերում, նրանց կերակուր կբերեն համարների սպասարկման համակարգի միջոցով: Ենթադրվում Է, որ վիրուսի տարածող Է դարձել 80-ամյա ուղեւորը, որը բնակվում Է Հոնկոնգում:



Նման նյութեր