Ավելի քան 20 պետություն հումանիտար օգնություն Է տրամադրել Չինաստանին
Advertisement 1000 x 90

Ավելի քան 20 պետություն հումանիտար օգնություն Է տրամադրել Չինաստանին

Աշխարհի ավելի քան 20 պետություն մարդասիրական օգնություն Է ուղարկել Չինաստան 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«Փետրվարի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ 21 պետություն օգնություն Է ցուցաբերել Չինաստանին՝ ուղարկելով հիվանդության կանխարգելման և տարածման դեմ պայքարի միջոցներ: Դրանք են՝ Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, Թաիլանդը, Մալայզիան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Պակիստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունգարիան, Բելառուսը, Թուրքիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Եգիպտոսը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Տրինիդադը և Տոբագոն, ինչպես նաև ՅՈւՆԻՍԵՖ-ը»,-հայտարարել Է դիվանագետը: «Նվիրատվություններն արժեքավոր են, իսկ զգացմունքներն՝ անգին: Մենք անկեղծ երախտագիտություն ենք հայտնում նրանց»,-հավելել Է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:



Նման նյութեր