Ձնահյուսի հետևանքով առնվազն 23 մարդ Է զոհվել Թուրքիայի Վանի նահանգում: Այդ մասին փետրվարի 5-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը:
«Այս պահին առկա տվյալների համաձայն, երկրորդ ձնահյուսի հետևանքով զոհվել Է 23 մարդ»,-ասել Է նա: Նշվում Է, որ զոհերի թվում կա ժանդարմերիայի ութ աշխատակից, երեք հրշեջ, պահակախմբի երեք աշխատակից և ինը քաղաքացիական անձ:
Ձնահյուսն սկսվել Է փետրվարի 4-ին Բախչեսարայի գավառում: Դրա հետևանքով զոհվել Է հինգ մարդ, ևս երկուսը կորել են: Նրանց որոնելու համար ուղարկվել են փրկարարներ ու ժանդարմներ, որոնք փետրվարի 5-ին հայտնվել են նոր ձնահյուսի տակ: Ավելի քան 30 մարդ գտնվում Է հիվանդանոցներում: Իշխանությունները երկյուղում են, որ զոհերի թիվը կարող Է աճել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: