Moody’s–ը Հայաստանի էլեկտրական ցանցերին աննախադեպ միջազգային վարկանիշ է շնորհել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Moody’s–ը Հայաստանի էլեկտրական ցանցերին աննախադեպ միջազգային վարկանիշ է շնորհել. armeniasputnik.am

Միջազգային վարկանիշային երեք ազդեցիկ գործակալություններից մեկը` Moody’s Investors Service–ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը շնորհել է «կայուն» կարգավիճակով Ba2 վարկային վարկանիշը, ինչն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Վարկանիշը շնորհելու ժամանակ հաշվի են առնվել հետևյալ գործոնները. սակագնային կարգավորման թափանցիկ համակարգ, ծախսերի վերադարձի և համաձայնեցված ներդրումների երկարաժամկետ մեխանիզմներ, ֆինանսատնտեսական պլանավորման բարձր մակարդակ և տեսանելի ապագայում բարձր եկամտաբերության սպասումներ (մինչև 2027 թվականը կարգավորող մարմնի կողմից հաստատված լիցենզավորման պայմաններ)։ Հաշվի են առնվել նաև վերջին տարիների ընթացքում ընկերության ֆինանսական բարձր ցուցանիշները, կարգավորիչի անկախությունը կառավարությունից և Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայում ընկերության կայուն կարգավիճակը։

Հաշվետվության մեջ նշված են նաև վարկանիշը սահմանափակող գործոնները. դրանք հնարավոր արժութային ռիսկերն են, սահմանափակ շուկան, ընկերության համեմատաբար փոքր փորձը կարգավորման նոր պայմանների և ներդրումային ծրագրի շրջանակում։

ՀԷՑ–ի վարկանիշն ինքնիշխան Հայաստանի վարկանիշից (Ba3) բարձր է։ Moody’s–ը նշել է գործոնները, որոնք թույլ են տվել հասնել այդ մակարդակին։

Դրանց մեջ նշվում է ֆինանսական կայունությունը, դրամական միջոցների ձևավորման կանխատեսելիությունը և ընկերության նորմատիվաիրավական բազայի թափանցիկությունը, համեմատական կայունությունը հնարավոր տնտեսական անկումների նկատմամբ, ցածր կախվածությունը կապիտալի ներքին շուկաներից, ինչը հնարավոր է դարձել ընկերության ներդրումային ծրագիրը ֆինանսավորող միջազգային ինստիտուցիոնալ բանկերի և ֆինանսական ինստիտուտների հետ ընկերության մենեջմենթի պլանային աշխատանքի շնորհիվ։

Վարկանիշի հետագա փոփոխությունների մասին Moody’s–ի կանխատեսումները հետևյալն են. եթե ՀԷՑ–ի սակագնային համաձայնագրերն անփոփոխ մնան` գործառնությունների և ֆինանսական կայուն ցուցանիշները և իրացվելիությունը պահպանվեն հաջորդ 12-18 ամսվա ընթացքում, կարգավորումը նախկինի պես թափանցիկ և կանխատեսելի լինի պետության կողմից, ընկերության վարկանիշը եթե չբարձրանա, հաստատ դեպի վատը չի փոփոխվի։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր