Որպեսզի ձմռան ընթացքում լավ ինքնազգացողություն ունենաք, բավական է հրաժարվել մի քանի սովորություններից, որոնց պատճառով մրսում եք։
Տանից դուրս գալուց առաջ օգտագործել կաթիլներ քթի համար
Ցրտի ազդեցության պայմաններում անոթները սեղմվում են։ Եթե մենք դրանց «օգնենք» կաթիլներով, լորձաթաղանթը մեզ չի կարողանում պաշտպանել միկրոօրգանիզմներից։ Ավելի լավ է դուրս գալուց առաջ քիթը մաքրել թաշինակով։
Փողոցում շնչել բերանով
Երբ մենք բերանով ենք շնչում, օդը չի հասցնում տաքանալ, ինչի հետևանքով մեծանում է անգինայով հիվանդանալու հավանականությունը։ Դրանից խուսափելու համար շնչեք քթով դանդաղ և ոչ խորը։
Շարֆով փաթաթել բերանն ու քիթը
Կտորի մեջ արտաշնչված տաք օդը վերածվում է սառույցի։ Դրա միջով անցնող օդն ավելի սառն է դառնում։ Դա կարող է հանգեցնել անգինայի, բրոնխիտի կամ էլ մաշկի գրգռվածության։
Սառելու դեպքում միանգամից տուն վազել
Սառելու առաջին նշանների դեպքում ավելի լավ է մտնել ինչ-որ տեղ, մի քանի րոպե տաքանալ, օրինակ՝ դեղատուն, խանութ, սրճարան։ Ապա շարունակեք ճանապարհը։
Նեղ կոշիկներ և հագուստ կրել
Ինչպես նեղ կոշիկները, այնպես էլ նեղ հագուստը երաշխավորում են արագ սառելը։ Եթե ավելի ազատ հագուստ ընտրեք, տաքությունն ավելի երկար մնա։
Տանից դուրս գալուց 30 րոպե առաջ տաք բան խմել
Տաք թեյն ակտիվացնում է արյան շրջանառությունը, մեծացնում օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Բայց միևնույն ժամանակ լայնանում են անոթները։ Սա նշանակում է, որ դուրս գալով ցուրտ տարածք՝ մենք կորցնում ենք մեր տաքությունը։ Եթե շատ եք ցանկանում խմել, գերադասելի է սահմանափակվել ջրով, բայց ոչ տաք թեյով։
Քաղցած մնալ սառը եղանակին
Տաքություն արտադրելու համար օրգանիզմին էներգիա է անհրաժեշտ, հակառակ դեպքում մենք ավելի արագ ենք սառչում։ Այդ պատճառով էլ հենց քաղցի զգացում է առաջանում, անհրաժեշտ է ինչ-որ բան ուտել կամ տաք թեյ խմել տաք տարածքում։
Կրեմ քսել դուրս գալուց անմիջապես առաջ
Կրեմ քսելուց հետո 30-40 րոպե շարունակ դրանից գոլորշի է արտադրվում, ինչը սառը եղանակի պայմաններում սառեցնում է մաշկը և վնասում այն։ Այդ պատճառով էլ գերադասելի է կրեմ քսել դուրս գալուց նվազագույնը 30 րոպե առաջ։
Սառը պայմաններում տաքանալ ալկոհոլով
Լավ կլինի միայն առաջին 30-40 րոպեների ընթացքում։ Ապա սկսում ենք աստիճանաբար սառչել։ Այդ պատճառով գերադասելի է ալկոհոլ օգտագործել փակ տարածքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը