Եղիազարյան. «Հանրային տրանսպորտի վարորդի սթափությունը երթուղի մտնելուց առաջ չի ստուգվում». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Եղիազարյան. «Հանրային տրանսպորտի վարորդի սթափությունը երթուղի մտնելուց առաջ չի ստուգվում». armeniasputnik.am

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում իր մտահոգություններն է հայտնել այն առնչությամբ, թե ինչպես են աշխատանքի դուրս գալիս հանրային տրանսպորտի վարորդները:
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն անհանգստացած է` Հայաստանում ոչ ոք չի ստուգում վարորդի վիճակը երթուղի դուրս գալուց առաջ, որը չի կարող խնդիրներ չառաջացնել:

«Պաշտոնապես ասում եմ՝ ոչ մի ընկերությունում ներկայումս չի պահպանվում այն կարգը, որ պետք է վարորդը ստուգվի, չափեն նրա ճնշումը կամ ստուգեն նախորդ օրն ալկոհոլ ընդունած կամ չընդունած լինելու հանգամանքը, նոր թույլատրեն երթուղի դուրս գալ»,- ասաց Փոխադրողների միության նախագահը:

Նրա կարծիքով՝ իրավիճակի պատասխանատուն քաղաքապետարանն է, որը քաղաքացիների առջև ստանձնել է պարտավորություններ, նրանց ընտրել են, որպեսզի քաղաքը կառավարեն:

«Մի գեղեցիկ ասացվածք կա՝ ձայն բարբառո հանապատի: Լսող չկա և եթե լսող էլ լինի, իրականացնող չկա: Ենթադրենք ասացին, որ մի 20-30 վարորդ ունեցող ընկերություն պետք է վարորդների վիճակը ստուգի: Բայց ինչպե՞ս նրանք իրականացնեն այդ գործառույթը, եթե կամաց-կամաց մեռնում են, ոչնչանում: Այսինքն՝ նրանք նման հաստիք պահելու հնարավորություն չունեն»,- տարակուսեց Եղիազարյանը:

Փոխադրողների միության նախագահը ցավով է արձանագրում, որ եթե իրենք ահազանգեն, տեղեկացնեն քաղաքաապետարանին և վերջինս էլ շրջաբերական գրի, որ բոլոր վարորդներին անհրաժեշտ է ստուգել և սթափության մասին ինֆորմացիա ունենալ, միևնույն է, այն կմնա թղթի վրա:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am