«Սեփական թիմակցին գցողի մասին». Նարեկ Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Advertisement 1000 x 90

«Սեփական թիմակցին գցողի մասին». Նարեկ Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեփական թիմակցին գցողի մասին.

Միքայել Մինասյանին հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ. ասել է Արթուր Վանեցյանը ում այսօր նույն Նիկոլը մեղադրում է Մինասյանի թիմից լինելու մեջ:

Դե դուք պատկերացրեք էս մարդու բարոյական արժեհամակարգը էլի: Նախ մարդուն հանձնարարես հանդիպել Մինասյանի հետ, հետո էդ նույն մարդուն մեղադրես: Էս ա Փաշինյանի ոճը` սեփական թիմակիցներին պոդստավկա անող, գցող ու ժողովրդի աչքին լավամարդ խաղացող:

Ի դեպ, Փաշինյանը պետք ա ասի, թե ի՞նչ հանձնարարականով էր Վանեցյանին ուղարկել Մինասյանին հանդիպելու և, թե ի՞նչ էր ուզում պայմանավորվել Մինասյանի հետ:

Սեփական ժողովրդի աչքերի մեջ նայելով ստողը պատմության կողմից ամենադաժան գնահատականին է արժանանալու, չկասկածեք!!!»:

Սեփական թիմակցին գցողի մասինՄիքայել Մինասյանին հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ. ասել է Արթուր Վանեցյանը…

Gepostet von Narek Samsonyan am Mittwoch, 5. Februar 2020



Նման նյութեր