Ճապոնիայում կարանտինի կանգնած նավի ուղեւորներին օգնության կուղարկվի բանակը
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում կարանտինի կանգնած նավի ուղեւորներին օգնության կուղարկվի բանակը

Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինվորները կմիանան Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներին օգնություն ցույց տալու գործին, որը կարանտինի մեջ Է Ճապոնիայի Իոկոգամա նավահանգստի մերձակա ջրերում: Փետրվարի 6-ին այդ մասին հայտարարել Է երկրի պաշտպանության նախարարությունը:

Նշվում Է, որ ճապոնական զորքերը կզբաղվեն պարենի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխմամբ նավ, որտեղ գտնվում Է շուրջ 3,7 հազար մարդ ավելի քան 50 երկրից:

Ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը հայտարարել Է, որ 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբ Է հայտնաբերվել Diamond Princess ճամփորդանավի եւս տասն ուղեւորների մոտ: Ընդգծվում Է, որ մոտ ժամանակներս նրանք կտեղափոխվեն Կանագավայի պրեֆեկտուրայի բուժհիմնարկներ: Այսպիսով, հանրանավում վարակվածների թիվն այս պահին հասել Է 20-ի: Նավում երկշաբաթյա կարանտին Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր