Թուրքիան սպասում է Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը. Չավուշօղլու
Advertisement 1000 x 90

Թուրքիան սպասում է Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ հանդիպումը Իդլիբի իրադրության շուրջ: Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 6-ին Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում:

«Հեռախոսազրույց Է տեղի ունեցել Էրդողանի եւ Պուտինի միջեւ, որի ընթացքում բացեիբաց քննարկվել են բոլոր հարցերը: Որոշում Է ընդունվել շարունակել համատեղ աշխատանքը: Այժմ մենք սպասում ենք Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը: Դրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարող են հանդիպել ղեկավարները: Մեր նպատակը գրոհները կանգնեցնելն Է»,-ասել Է Չավուշօղլուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Նման նյութեր