ՉԺՀ-ի ԱԳՆ-ն կոչ Է արել միջազգային հանրակցությանը՝ դադարեցնել թոքաբորբի տարածման հետ կապված խուճապը
Advertisement 1000 x 90

ՉԺՀ-ի ԱԳՆ-ն կոչ Է արել միջազգային հանրակցությանը՝ դադարեցնել թոքաբորբի տարածման հետ կապված խուճապը

Համաշխարհային հանրակցությունը չպետք Է չափազանցված միջոցներ ձեռնարկի՝ խթանելով համընդհանուր խուճապի աճը եւ ապակայունացնելով միջազգային փոխգործակցությունը 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի ֆոնին: Ինչպես փետրվարի 6-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, դա կհանգեցնի միայն բացասական հետեւանքների:

«Նման գործողությունները ոչ միայն չեն օգնի պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ, ընդհակառակը, կբերեն խուճապի, կխախտեն միջազգային կարգը եւ համագործակցության համար շփումները»,-նշել Է նա հերթական ճեպազրույցում: Դիվանագետի խոսքով՝ Չինաստանի իշխանություններն արդեն դժգոհություն են հայտնել առանձին պետությունների, որոնք փաստորեն իրենց գործողություններով խախտում են տրանսպորտային հաղորդակցությունը եւ վիժեցնում առեւտրատնտեսական կապերը Չինաստանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր