Օտարերկրյա հեռարձակողների մասին ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսք չկա. ԱԽՔ
Advertisement 1000 x 90

Օտարերկրյա հեռարձակողների մասին ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսք չկա. ԱԽՔ

Ազգային անվտանգության սպառնալիքների կամ ազգային անվտանգության ռազմավարության մեջ օտարերկրյա հեռարձակողների մասին խոսք չկա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 29–ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

«Ազգային անվտանգության սպառնալիքների գնահատումը կատարվում է ըստ օրենքի` Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից։ Արդեն իսկ ձևավորման փուլում է ազգային անվտանգության ռազմավարությունը և շուտով կհրապարակենք այն։ Սակայն հեռուստառադիոյի ոլորտը որպես ազգային անվտանգության սպառնալիք մենք չենք դիտարկում»,–ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց` գործադիրն է որոշում ու գնահատում ազգային անվտանգության սպառնալիքները։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել էր, որ Հայաստանն օտար հեռարձակողի վրա որևէ ազդեցություն չունի, և վաղն այդ օտար հեռարձակողներից որևէ մեկի հսկիչ փաթեթն, օրինակ, կարող է գնել Ադրբեջանը ու սկսել հակահայկական քարոզչություն անել։ Այս կարգավորումը, Հակոբյանի համոզմամբ, առաջիկայում պետք է ամրագրվի նաև ՀՀ օրենսդրությամբ։



Նման նյութեր