«Ուզում եմ կյանքում առաջին անգամ ինձ թույլ տալ անցնել անձնական բնորոշումների դաշտ». Մանուկ Նիգոյան
Advertisement 1000 x 90

«Ուզում եմ կյանքում առաջին անգամ ինձ թույլ տալ անցնել անձնական բնորոշումների դաշտ». Մանուկ Նիգոյան

Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած ուղերձին.

«Ուրեմն ուզում եմ կյանքում առաջին անգամ ինձ նման բան թույլ տալ և անցնել անձնական բնորոշումների դաշտ.

Մինիմում հոգեկան հիվանդ կարելի է լինել, որ Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգի ընթացքում, օթյակից ուղիղ եթեր մտնես և արտերկրում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող տասնյակ հազարավոր քաղաքացիներին հրավիրես ապրիլի 5-ին մասնակցել հանրաքվեին, դրանով իսկ մասնակցել ըստ իր բնորոշման` 2-րդ հեղափոխությանը:

Որքան նենգ պիտի լինես, որ հասկանալով, որ Հայաստանում տարիներ շարունակ չապրող քաղաքացիները դե ֆակտո չեն հանդիսանում Հայաստանի Սահմանադրական փոփոխության կամ այլ քաղաքական պրոցեսի շահառու, հրավիրես քվեարկելու և վճռելու այն մարդկանց ճակատագիրն ովքեր դե յուրե և դե ֆակտո հանդիսանում են Հայաատանի Հանրապետությունում կատարվող փոփոխությունների շահառու:

Այո ընկերներ, մենք շարունակում ենք ապրել մի երկրում, որի վարչապետը շարունակում է իր անձնական ամբիցիան վեր դասել պետական շահից»:

Ուրեմն ուզում եմ կյանքում առաջին անգամ ինձ նման բան թույլ տալ և անցնել անձնական բնորոշումների դաշտ.Մինիմում հոգեկան…

Gepostet von Manuk Nigoyan am Sonntag, 9. Februar 2020