«Ֆեյք նախագահը ստորագրեց սահմանադրության հանրաքվեի մասին որոշումը…»
Advertisement 1000 x 90

«Ֆեյք նախագահը ստորագրեց սահմանադրության հանրաքվեի մասին որոշումը…»

Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ցուցակը, 2020 թվի փետրվարի 8-ի դրությամբ:
Ժողովրդի հիշողությունը կարճ է, վստահ են շատերը։

784. Ֆեյք նախագահը ստորագրեց սահմանադրության հանրաքվեի մասին որոշումը, որի արդյունքում կարող է փոխվել սահմանադրության մի քանի կետ, և լեգիտիմացնել նախկինում կեղծված ամբողջը։
783. Իշխանությունը որոշեց անցկացնել Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե առանց նախկին ռեժիմին ու նրա հանցանքներին քաղաքական գնահատական տալու և նախկին կեղծարար ԿԸՀ ֊Ի գլխավորությամբ
782. ԱԱԾ նախկին պետը պարզ մեղադրեց իշխանություններին Միհրան Պողոսյանի նկատմամբ գործ հարուցելու խոչընդոտելու համար։
781. Վարչապետը Արցախում օգտվելու ժամանակ ոչ թե այցելեց աղմուկ հանած ԷԼԻՏԱՐ զորամասը, այլ օրակարգը լցրեց չտված ՀԴՄ կտրոնի պատմությունով։
780. Բանակում սպանված զինվորի հարազատների բարկությունը մեղմելու համար ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ հոդվածը մի օրում փոխվեց սպանության հոդվածով, ընդ որում կոնկրետ անուններ տալով, փաստորեն հոդվածի փոփոխությունը ուղիղ կախված է բողոքի ալիքից, ոչ թե իրականությունից։
799. Բանակում սպանված զինվորի հարազատների բողոքը կանխելու համար ավտոբուսներով ոստիկաններ են տանում դեպքի վայր և ուժ կիրառում նրանց նկատմամբ։
798. 12 օր է արդեն Արցախի հերթական ՀԷԿ֊ի կառուցման դեմ պայքարող Ալեքսանդր Քանանեանը հացադուլի մեջ է, իսկ ՀՀ իշխանություններն այդպես էլ չանրադարձան որ հացադուլին, ոչ էլ ՀԷԿ֊երի գլոբալ ավերիչ խնդրին։

797. ՀՀ արտգործնախարարը հանդիպում է Ադրբեջանի իր կոլեգային և բանակցությունների ժամանակ չի բարձրացնում Ապրիլյան պատերազմի ժամանակ ստատուս քվոյի խախտման և տարածքներ գրավելու հարցը, այդպիսով շարունակելով նախկինների գիծը։
796. Վարչապետը հերթական անգամ նշեց սերժի կողմից 7 շրջանների հանձնելու փաստի մասին, չտալով իրավաքաղաքական գնահատական նա փաստորեն աջակցում է 7 շրջաններ հանձնող, ապրիլյան պատերազմ կազմակերպող սերժին, ու փոխարենը դատում է դրա դեմ ապստամբած Ծռերին
795. ՀՀ վարչապետը հեղափոխությունից երկու տարի անց խոսում է ՆՈՐ ՈՐԱԿԻ ոստիկանություն ունենալու համար նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին։
794. ՀՀ ԱԽ քատուղարը հայտարարում է Սերժ սարգսյանի կողմից հողեր հանձնելու որոշման մասին, բայց սերժի վրա հարուցված է 1 միլիոն դոլարի վնաս հասցնելու մասով քրեական հոդված
793. Կառավարությունը որոշում է ընդունել մոռթը բացառապես սպանդանոցներում կատարելու համար, առանց հաշվի առնելու անասնապահների ու գյուղացիների հնարավորություններն ու կարծիքները
792. Աժ֊ ն ոստիկանությանը լիազորեց մարդկանց գաղտնալսելու իրավունքը։
791. ՀՀ ԱԺ֊ն համատեղ նիստ է հրավիրել Արցախի ԱԺ֊ի հետ։ Արցախի անկախացումը Հայաստանից կործանարսր ծրագիրը ամբողջ ռեսուրսներով իրականացվում է։
790. Սպանվեց ՀՀ ԱՍԾ նախկին պետը, արդեն երրորդ բարձրաստիճան ուժային վերջին 6 ամիսների ընթացքում, իսկ իշխանությունները անգիր արած բատակույտ կրկնելուց այն կողմ չեն անցնում

789. Ազատ արձակվեց զինվորի հաց ու ամեն ինչը գողացած մանվելը
788. Կառավարությունը դադարեցրեց Մարալիկի և Աչաջրի ծննդատների ֆինանսավորումը, և կլինեն էլի փակված ծննդատներ։
787. Բյուջեից կես միլիարդ դրամ է հատկացվում ֆեյքեր պահելու համար։
786. Հքծ բավարարվեց սերժիկի 1 միլիոն դոլար վնասի համար մեղադրանքով և գործն ուղարկվեց դատարան։
785. Ոստիկանակն բռնությունը շարունակվում է իշխանությունների լուռ համաձայնությամբ, մասնավորապես Ծռերից Արթուր Մովսիսյանի նկատմամբ։
784. Ներգաղթի մասին բղավող կառավարությունը փակում է Մարալիկի միակ ծննդատունը։
783. Վարչապետը սխալ տնտեսական ցուցանիշներ է ներկայացնում հանրությանը, որին արձագանքում է Վրաստանի վարչապետը, հերքելով այն
782. Իշխող կուսակցությունը պատժելու փոխարեն սկսել է Հանցագործ ռեժիմի հանցագործ գեներալների հերոսացումը։
781. ՍԴ կոռումպացված դատավորներին սահմանադրությունը կեղծելու ու հակասահմանադրական որոշումներ ընդունելու համար պատասխանատվության ենթարկելու փոխարեն ժողովրդի հաշվին ուղարկում է վաղաժամկետ թանկարժեք թոշակի
780. Նիկոլը Արցախը Հայաստան է ու վերջը փոխարինեց Արցախի անվտանգության նիստով, որին մասնակցում էին Արցախի հանցագործ էլիտան, Մարտի 1֊Ի և Բերձորի ահաբեկիչներով։
789. Նիկոլի դատարանն ազատ է արձակում հարյուրավոր երեխաներ վաճառած ռազմիկին
788. Հեղափոխական դատարանը օրինական համարեց սերժի հրամանով սարքած կեղծ գործը, որի արդյունքում ձերբակալվել էր Ժ. Սեֆիլյանը։
787. ՀՀ վարչապետը վստահում է ԱԱԾ֊ին, որտեղից փաստաթղթեր են անհետանում, որի նախկին պետն ազատվելու հետո առաջինը վազում է ռուսաստան, որի աչքի առաջ տարիներ շարունակ երեխաներ են վաճառվել։
786. 2019 թվին 171.000$ ծախսել են մեդալների վրա։
785. Ձերբակալվեց սերժի ցուցումով նախկինում ձերբակալված Արթուր Սարգսյանը։
784. ՀՀ վարչապետն իր ձախողումների համար մեղադրեց պետական ապարատին, այդպիսով իր վրայից գցելով նույն ապարատի համար իր պատասխանատվությունը։
783. 2019’֊ի դեկտեմբերի 11֊ին, սերժափոխությունից մեկ տարի 7 ամիս հետո դեռ դատում են սերժի դեմ ապստամբածներին, սերժը լենինից հավերժ դուրս եկավ
782. Հայաստանը հանքավայր դարձնելու քայլիստների արշավը դեռ շարունակվում է։
781. Հանցագործ դատական համակարգը կարող է ժամկետից շուտ գնալ թոշակի հազարավոր դոլար թոշակն ապահոված
679. Ոստիկաններն ինքնուրույն կարող են գաղտնալսել ում ուզեն։
678. ՃՈ տուգանքները բողոքարկելու համար սահմանվեց 4000դ պետ տուրք։

61. Նիկոլը հաստատեց, որ սերժիկը բանակի և պետության թալանով է զբաղվել, բայց իշխանության 1 տարվա ընթացքում այդպես էլ թալանողներին բանտերում չտեսանք, սերժի գլխավորությամբ
60. Նիկոլն ասուլիսում հայտարարեց, որ ԱԱԾ արխիվներ են ոչնչացվել, իսկ ԱԱԾ ղեկավարը հերքեց նրան։ Նրանցից մեկը ստում է։
59. Կառավարության բոլոր անդամները տոնական օրերին կրում են ռուսական կայսրության ժապավեն։
58. Շուշիի ազատագրման տարեդարձին հրավիրված չեն Շուշին ազատագրողները, դրա փոխարեն սերժիկն է ներկա
57. Նիկոլը նստեց, թե ՀՀ ում քաղբանտարկյալներ չկան, մինչ դեռ նրա կողմից երկու տարի առաջ քաղբանտարկյալ ճանաչածնթրը դեռ բանտում են։
56. ՀՀ ԱԳՆ այդպես էլ անարձագանք թողեց ռուս սահմանապահ երի կողմից ուկրաինացի պատգամավորի մուտքը Հայաստան արգելելու փաստը, փաստորեն ՀՀ տարածք ցանկացած մեկի մուտքը ամբողջովին կախված է ռուսաստանի կամքից։
55. 2016 Թվի մայիսին Սեֆիլյանի նկատմամբ կեղծ գործ սարքելուց հետո, 2019֊ին՝ հեղափոխությունից մեկ տարի անց դեռ մարդ են դատում այդ գործով, փոխանակ շինծու գործի հեղինակները դատվեին։

54. ՊՎԾ պետ նշանակվեց մեկը, որը նախկինների նման հիմնավորեց, թե որտեղից իրեն 32 մլն դրամ, և 46000$. Նույն կոռուպցիոն ավանդույթները շարունակվում են առնվազն վարչապետի վերահսկողության պետի մակարդակի վրա։
53. Վարչապետը հայտարարեց, թե սերժին որևէ մեղադրանք առաջադրելու պատճառ չկա, այսպիսով վերցրեց սերժենց հանցագորլությունների քաղաքական ու իրավական պատասխանատվությունն իր վրա
52. Վարչապետը Եւրոպայում ստեց 50 հազար ստեղված աշխատատեղերի մասին, ստվերից հանված ու գրանցվածներին ներկայացնելով, որպես նոր ստեղծված աշխատատեղեր։
51. ՀՀ կառավարությունը չնկատելու է տալիս Արխացում տեղական իշխանության կողմից դավաճանական հայտարարությունները, և ֆիզիկական բնույթի սպառնալիքները Արցախ ավտոերթով այցելողների նկատմամբ։
50. ՀՀ ԱԱԾ մակարդակով շրջանառության մեջ դրեց ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ պետություն բաժանարար ձևակերպումը
49. ԵԿՄ֊ն լուծարելու փոխարեն ԵԿՄ նախագահ նշանակվեց Սասուն Միքաելյանը
48. Սարի թաղի ջարդը օրինականացվեց դատարանի կողմից, կատարված հանցագործությունը ըստ Նիկոլի ՀՔԾ֊ի ու դատարանի լրիվ օրինական է եղել
47. Հեղափոխությունից 11 ամիս անց ապրիլյան քառօրյան ոչ քաղաքական, ոչ իրավական հետևանք չունեցավ, նոր վարչակարգը լռեց նախկինում իր կողմից բարձրացրած դավաճանության փաստի մասին։
46. ԱԺ փոխնախագահ Լ. Նազարյանը տարանջատում է Հայաստանը Արցախից և իրար հետ ավելի շփվելու արհեստական օրակարգ սահմանում
45. ՀՀ պատկան ատյաններն անարձագանք թողեցին Վ. Բալասանյանի ազգակործան հայտարարությունը
44. Վարչապետը հայտարարեց, որ կառավարման համակարգը փոխելու անրաժեշտություն չկա
43. ՀՔԾ կարճեց Գագիկ բեգլարյանի և Մհեր սեդրակյանի վրա հարուցված գործերը
42. ՀՔԾ-ն հայտարարում է, թե Էլեկտրիկ Երևանի ջարդարար ոստիկաններին չի գտնում: մինչ նրանք ոստիկանական բարձր պաշտոնների են նստած
41. ՊԵԿ֊ում ինքնապարգևատրումները շարունակվում են
40. Երևանում շարունակվում են պատմական շենքերի վերացնելու արատավոր պրակտիկան, ավագանիբդարձած աշխուժակները լուռ են
39. Հայաստանը հրաժարվել է քաղաքական ապաստամ տալ Թալիշների առաջնորդին
38. Փաստացի Նիկոլը Ծռերին դատելու իրավունքը տվեց նրանց ում դեմ ապստամբել էին Ծռերը, իսկ երկու տարի հետո նաև ինքը:
37. Չնայած նախկինում բացահայտված բազմաթրվ հանցագործ սխեմաներին, Կրկին առանց մրցույթի պայմանագիր կնքվեց սաշիկի կամերաների կյանքը երկարացնելու համար,
36. Տնտեսական զարգացումը դրվեց քաղաքացիներից հարկեր հավաքելու ձևաչափով, մակունցը վկա
35. Ըստ Վարչապետի ազգային ավիափոխադրող ունենալու հարց օրակարգում չկա
34. ՊԵԿ֊ի չարաշահումները բացահայտելուց հետո կրկին ՊԵԿ նախագահը կշարունակի պաշտոնավարել։ կանաչ լույս հետագա չարաշահումների համար
33. ՊԵԿ նախագահը 8 ամսվա մեջ 14 միլիոն ինքնապարգևատրում է, ու առանց հետևանքների
32. Հեռուստատեսության ու ռադիոի խորհրդի նախագահ է նշանակվում տիգրան հակոբյանը
31. Հետախուզման մեջ գտնվող խաճատուրովին Բանակի տոնի օրը դիմավորում է անձամբ ՊՆ նախարարը
30. Նախընտրական 《Կադրերի բազա》կուտը մնաց խոստում, իսկ կադրային նշանակումներում բացառապես կուսակցական բալաստն է օգտագործվում
29. Նիկոլը հեգնեց քննադատողներին ու արդարացրեց մարզպետների ինքնապարգևատրումները, 40% աղքատությամբ Շիրակի մարզպետը 7 միլիոնի պարգևատրում է իր թիմին։
28. Երևանի քաղաքապետն առանց մրցույթի կրկին գնում է կատարում այնգամ 378 միլիոնի։ սա տոնածառից հետո երկրորդ մեծ խախտումն, զուգահեռ հրաժարվում է տեղեկություններ տալ պարգևատրումների մասին։
27. Մարզպետները անօրինական ինքնապարգևատրում են, և դա արդարացվեց Իմ քայլի կողմից
26. Արդարադատության նախարար նշանակվեց նույն մարդը, ով հեղափոխությունից հետո թողեց հանցավոր արդարադատության համակարգը նույն վիճակին, ով ապստամբներին ու քաղբանտարկյալների արդարացնելու փոխարեն համաներում շնորհեց, ում օորոք դեռ երկու ապստամբ դեռ բանտում են, իսկ հանցագործները դատարանից դուրս են գալիս գրավներով։ Այս ամենը կատարելու դիմաց կրկին ստացավ նախարարի կոչումը
25. Վարչապետը հայտարարում է, որ ոչ ոք ճանապարհ փակելու ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ չունի, ոը դա կառավարությանը դեմ է։
24. Արամի 23֊ի հուշարձանը հանցավոր անգործության պատճառով փլվեց, և կրկին նախկինների նման իրար վրա են գցում պատասխանատվությունը, ավելին, տիկին մակունցը քննասատությունը կառուցողական չի համարում։ թողեք քանդենք երկիրը վերջնական
23. ՊԵԿ֊ը նախկինների գործելավոճով 28000 դրամանոց ՀԴՄ մեքենան գործարարներին պարտադրում է 1600000 դրամով։ Ռեկետ պետական մակարդակի
22. Գազի գինը թանկացավ,
21. Գրավով կրկին ազատվեց սերժի վաչոն, առաջին անգամ գրավը 1 միմիարդ դրամ էր, երեկրորդ անգամ 50 միլիոն
20. Ռ. Ք մեղադրանք է ներկայացված իշխանությունը յուրացնելու համար, բայց դրա դեմ ապստամբածները դեռ դատվում են, ու 2 ապստամբ դեռ բանտում են։
19. Ազատվեց Հյուսային պողոտայի թալեաթ մայրապետյանը, 30 միլիոն դրամով։
18. Փաստորեն վարչապետը ոչ մանվելի ց էր տեղյակ, ոչ էլ գազի գնի հնարավոր բարձրացումից։ Լրիվ անորոշ վիճակ
17. Օպտիմալացվեց մշակույթի նախարարությունը
16. Պարզվեց Երևանի տոծառի վրա ծախսած գումարը պակաս են ներկայացրել 14 միլիոնով, փաստորեն արժեքը եղել է 85 մլն
15. ՀՀ բյուջեի բզկտումը դուխով շարունակվելու ճանապարհին բյուջեյի հաշվի ձեռքի հետ նոր Տոյատա քաղավիացիայի նոր ղեկավար աղջնակին անհայտ գործունեության և անհայտ արժանիքների համար։
14. Ընտրություննեչում 70% ձայն հավաքած Մարդը ՀՀ տարածքում գերիշխող ճանաչեց ռդ օրենքներն ու արդարացրեց հհ դատախազության անզորությունը։
13. Դատախազությունը 17 օր հետո արձագանքում է Գյումրիի սպանության հարցով և իրենց անզուրությունը հիմնավորում է նրանով, որ մեր երկրում գործում է ՌԴ օրենքները։
12. Աննա Հայոբյանը պոտբյուջեյից 3 միլիոն դրամից ավել ծախսում է սեփական ֆոնդի համար գումար հավաքելու վրա։
11. Վարչապետը շնորհավորում է Չեկայի օրը, անկախ երկրի ԱԱԾ ծառայությունը նույնացնելով բոլշևիկյան դահիճների օրվա հետ
10. Վերջապես խոստովանվեց, որ Նախիջևանի յողմից զիջումներ են եղել, բայց դա գցվեց նախկինների վրա։ Ոի դրա մասին խոսվեց բազմիցս հերքելուց հետո։
9. Հայկոն ուռճացված ծախսերն արդարացնելու հանար խոսեց քաղաքապետարանում որակյալ աշխատուժ֊գործիք ունենալու անրաժեշտության մասին, ու զավեշտն այն է, որ փոխանակ որակյալ կադր ընտրելու համար մրցույթներ հայտարարվեին ու անցկացվեին, ընտրվեց եղած կադրերի վրա փող ծախսելով որակը բարձրացնելու տարբերակը։
8. 14 միլիոն դոլար կաշառքի գործով մեղադրվող բախկին Բնապահպանության նախարարը մողադրանքը վրան փաղչում է Հայաստանից։
7. Կալանավորումից խուսափում է Արմենչիկ գևորգյանը, դատարանների վրա ճնշում գործադրելու և մարտի 1֊ի գործով մեղավոր լինելով հանդերձ։
6. Հայաստանը քվեարկում է ռուսաստանի օգտին կրկին մեկուսանալով ցիվիլ աշխարհից ու կրկնելով գաղութային ադմինիստարատոր սերժի ճանապարհը։
5.Հայաստանը քննարկում է օտար զորքերի մասին օրենք ռուսաստանի հետ ու այդ նասին իմանում են լավրովից, իսկ ՀՀ ԱԳ ոչ մի կոնկրետ պատասխան չի կարողանում տալ։
5. Երևան քաղաքի նոր բյուջեն գերազանցում է տարոնի թալանի բյուջեին
4. Աժ կազմը ուռճացվում է կրկին հասնելով 132 պատգամավորների կազմով, 680000 դրամ աշխատավարձով։
3. Տոնածառի վրա ծաղսված 71 միլիոնը, որն իբր աղքատ սոված հանրության երազանքն էր
2. Ռուս մարդասպանին կրկին հանձնեցին ռուսներին խախտելով հհ սահմանադրությունը
1. Ռուս զինվորի կատարած սպանությունը

Իմ ցուցակը, 2020 թվի փետրվարի 8-ի դրությամբ:Ժողովրդի հիշողությունը կարճ է, վստահ են շատերը։784. Ֆեյք նախագահը…

Gepostet von Vardan Hakobyan am Sonntag, 9. Februar 2020