2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող Է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չԷ, բայց կարող Է եւ աճել, կարծում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Նա այդ մասին գրել Է թվիթերում:
ԱՀԿ-ի խնդիրն Է մնում նոր վարակի կասեցումը, նշել Է նա եւ բոլոր երկրներին կոչ Է արել՝ օգտվելու պահից եւ նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն:
Գեբրեյեսուսը հիշեցրել Է, որ մի քանի դեպքերում վիրուսով վարակվել են մարդիկ, որոնք չեն մեկնել Չինաստան: «Ոչ մեծ թվով նման դեպքերի հայտնաբերումը կարող Է նշանակել, որ այլ երկրներում վիրուսն ավելի լայնորեն Է տարածվել, քան համարվում Էր. եթե հակիրճ, ապա կարող Է պատահել, որ մենք տեսնում ենք սոսկ այսբերգի գագաթը»,- գրել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: