Գաբի. «Հասկացա, որ այլևս չեմ կարող միայնակ աշխատել» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գաբի. «Հասկացա, որ այլևս չեմ կարող միայնակ աշխատել»

Երգչուհի Գաբիի համար այս տարին արդյունավետ էր: Նա իրեն փորձեց էթնո-փոփ ոճում և արդեն նոր տեսահոլովակ ունի՝ «Մեր պարերը»: BlogNews-ը ֆոտոշարք է արել երգչուհու հետ և զրուցել գործունեության նոր էտապի մասին:

– Գաբի, միշտ նշել ես, որ չես ցանկանում աշխատել պրոդյուսերի հետ, սակայն վերջերս որոշեցիր հրաժարվել սկզբունքիցդ: Սկսել ես համագործակցել «Global Arts» ընկերության հետ: Ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը:

– Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանում, որպես այդպիսին, չկա պրոդյուսերական դպրոց: Կան անհատ պրոդյուսերներ, ովքեր շատ լավ աշխատում են: «Global Arts»-ը պրոֆեսիոնալ պրոդյուսերական ընկերություն է, որն աշխատում է ամենայն պատասխանատվությամբ, հաշվի է առնում յուրաքանչյուր մանրուք: Ես հաճույքով եմ աշխատում իրենց հետ: Որոշեցի համագործակցել, որովհետև այլևս չէի կարող միայնակ:

– Երիտասարդ երգչուհուն ի՞նչ խոչընդոտներ են ստիպում մտածել, որ այլևս չի կարող  միայնակ աշխատել: Ի՞նչ բարդությունների առաջ ես կանգնել:

Processed with VSCO with a6 preset

– Ես այլևս չէի կարողանում ինքնուրույն լուծել ֆինանսական հարցերս: Առաջին երկու տեսահոլովակներս իմ միջոցներով եմ նկարահանել և ապացուցել թե՛ ինձ, թե՛ ուրիշներին, որ կարող եմ, սակայն դա շատ բարդ է: Պրոդյուսերների հետ աշխատելիս արտիստն ազատվում է մի շարք խնդիրներից: Ես շատ լավ հասկանում եմ, որ մինչև հիմա իմ անհաջողությունների պատճառը եղել է այն, որ ուշ-ուշ եմ տեսահոլովակներ ներկայացրել: Ես դեռ այնքան հայտնի չեմ, որ մտածեմ մարդկանց չհոգնեցնելու մասին և պետք է հաճախ նորություններ ներկայացնեմ: Սակայն ես իսկապես մեղավոր չեմ դրանում, փորձել եմ անել նույնիսկ ավելին, քան կարող էի:

– Համագործակցության ռայդեր ունե՞ս:

– Ինձ համար ամենակարևորը մարդկային հարաբերություններն են, երբ քեզ չեն փորձում ստրկացնել: Իրենք իմ հանդեպ շատ հոգատար են: Շրջագայությունների մեկնելիս նույնիսկ ուշադիր են լինում, որ հնարավրինս քիչ ժամանակ ծախսեմ օդանավակայաններում սպասելու վրա և չհոգնեմ:

Processed with VSCO with a6 preset

– Դու դեռևս այնքան հանրահայտ չես, որ անընդհատ հրավերներ ունենաս տարբեր միջոցառումների ելույթ ունենալու համար: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես լուծում քո ֆինանսական հարցերը:

– Գուցե զարմանալի թվա, սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ ես տեսահոլովակ չունեի, ունենում էի կորպորատիվների հրավերներ: Ես աշխատել եմ համերգասրահներում, որտեղից էլ ստացել եմ հրավերներ: Իհարկե, չեմ կարող ասել, թե ամեն օր ելույթ եմ ունենում, սակայն դժգոհել էլ չեմ կարող:

– Գաբի, գայթակղիչ արտաքին ունեցող աղջիկներին հաճախ անում են ոչ պակաս գայթակղիչ առաջարկներ՝ սիրուհի դառնալու վարձատրությամբ: Հաճա՞խ ես նման առաջարկներ ստանում:

Processed with VSCO with a6 preset

– Իհարկե, հնչել են նման առաջարկներ: Առաջ ավելի հաճախ, քան հիմա: Երևի հասկացան, որ անիմաստ է:

– Մերժելու դեպքում լրացուցիչ խոչընդոտներ չե՞ն ստեղծում:

Երբ տեսնում են, որ դու այդ մարդը չես, գերադասում ես ինքնուրույն հարթել քո ճանապարհը, հանգիստ են թողնում: Գայթակղիչ, բաց արտաքինն առաջինն է, որ տեսնում են քո մեջ: Երբեմն մարդիկ առանց ճանաչելու ինձ ասոցացրել են դատարկ տիկնիկի հետ, սակայն երբ սկսել եմ խոսել, հասկացել են, որ այդպես չէ:

-Այժմ ժողովրդական երգերը ներկայացնում ես փոփ ոճում: Շոու բիզնեսում շատերն ասում են, որ հնարավոր չէ որակյալ գործերով լսարան գրավել: Եթե ուզում ես հանրահայտ լինել, պետք է էժանագին ստեղծագործություններ ներկայացնես: Ի՞նչ կարծիքի ես այս մասին և ի՞նչ ակնկալիքներ ունես այս ժանրից:

Processed with VSCO with g3 preset

– Յուրաքանչյուր ժանր ունի իր լսարանը: Կարծում եմ՝ այս ժանրն անպայման կգտնի իր լսարանին: Հայաստանում էթնո-փոփում ստեղծագործողները շատ չեն:  Պարզապես եթե այս ժանրում ես ներկայանում, պետք է ավելի հաճան նորություններ ներկայացնես: Սրանք ստեղծագործություններ են, որոնք նաև կրթում են: Այդ փաստից շատ եմ ոգևորվում և մեծ ակնկալիքներ ունեմ:

Processed with VSCO with a6 preset

– Շոու բիզնեսի կուլիսներում ամեն ինչ այնքան ջերմ չէ, որքան կարող է թվալ: Կոնֆլիկտների մեջ հաճա՞խ ես հայտնվել:

– Ինձ շատ են փորձել կոտրել: Երբ ես նոր էի սկսում գործունեությունս, շատ հայտնի երգիչներ ասում էին, որ շատ բարդ ճանապարհ եմ ընտրել, գուցե չդիմանամ: Պատանի մարդու երազանքը կոտրելու այդ փորձերը ես հանցագործություն եմ համարում, դրա համար ինքս միշտ քաջալերում եմ սկսնակներին: Ինչ վերաբերում է կոնֆլիկտներին՝ աշխատում եմ կոնֆլիկտների մեջ չմտնել, որպեսզի մարդկանց նեգատիվը բումերանգի պես իրենց վերադառնա:

– Ովքե՞ր էին այդ մարդիկ:

– Թույլ տուր անուններ չհրապարակել:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ամբողջությամբ՝ blognews.am



Նման նյութեր