ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 3-ից 9-ը գրանցվել է 476 դեպք, որից 224-ը՝ արտակարգ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 123 հրդեհի ահազանգ, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 14 դեպք, տուժել է 64 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 104 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 522 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 213 տրանսպորտային միջոց: