Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 9,5 միլիոն խորանարդ մետր ջուր
Advertisement 1000 x 90

Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 9,5 միլիոն խորանարդ մետր ջուր

Արփա-Սևան թունելային ջրատարով 2020 թվականի հունվարի 9-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորջրյա հոսքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվակնի փետրվարի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սևան թափվող գետերն այս պահին գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Խոսրով Խլղաթյան

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի