Իմ կինն ընկերների հետ ծրագիր է գրել, որ 5,3 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագիր բերվի Երեւան. դրա հետ կապ չունի ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ Քաղաքապետարանը. Հայկ Մարության. shabat.am
Advertisement 1000 x 90

Իմ կինն ընկերների հետ ծրագիր է գրել, որ 5,3 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագիր բերվի Երեւան. դրա հետ կապ չունի ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ Քաղաքապետարանը. Հայկ Մարության. shabat.am

Վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի հեղինակը Երեւանի քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանն ու նրա ընկերներն են: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխպանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում, որ իր կինն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում եւ թե սա անգամ դժգոհություն է առաջացրել «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ:

«Իմ կինը մի խումբ ընկերների հետ զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5,3 մլն եվրոյի ծրագիր բերվի եւ դրամաշնորհ լինի Երեւան քաղաքին: Դրա հետ կապ չունի ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ Երեւան քաղաքապետարանը: Ուղղակի իմ խնդրանքով են նրանք դա գրել: Վտանգավոր թափոնների մասին ծրագիրը գրվել է, մենք դիմել ենք եւ մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքաներ, հաղթել ենք»,- ասաց Հայկ Մարությանը:

«Թե իմ կինը, թե ընկերներս հենց առաջին օրվանից օգնում են մեզ, որպեսզի կարողանանք բոլոր խոստումները իրականացնել: Եթե կա ինչ-որ մեկը, որ դժգոհի, թե կինս կամ ընկերներս օգնում են, կասեմ՝ այդ մարդն ուղղակի խնդիրներ ունի մայրաքաղաքի հետ»,- նկատեց Մարությանը՝ չմանրամասնելով, թե արդյոք իր կնոջ թեմայով խմբակության նիստ է հրավիրվել կամ որեւէ նիստում քննարկվել է քաղաքապետարանի աշխատանքներին նրա միջամտության հարցը:

Քաղաքապետը պատասխանեց, որ փակ նիստերի քննարկումներն ինքը չի հրապարակայնացնում: Անդրադառնալով քաղաքի մաքրությանը Մարությանը նկատեց՝ գոհ է փողոցների մաքրությունից, մայթերի մասով դժգոհ է: Ըստ քաղաքապետի՝ մայթերի ոչ բավարար մաքրության պատճառը մայրաքաղաքի մաքրությամբ զբաղվով համայնքային հիմնարկի նորստեղծ լինելն է. այն դեռ չի հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի մայթերը եւս պատշաճ կերպով մաքրվեն: «Այս տարի նախատեսում ենք այդ ամբողջ տեխնիկան համալրել»,-ասաց նա:

shabat.am



Նման նյութեր