Եղիսաբեթ Երկրորդի ավագ թոռը՝ Փիթեր Ֆիլիպսը, բաժանվում Է կնոջից
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ Երկրորդի ավագ թոռը՝ Փիթեր Ֆիլիպսը, բաժանվում Է կնոջից

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավագ թոռը՝ Փիթեր Ֆիլիպսը, և նրա կինը՝ Օթեմը, հայտարարել են, որ բաժանվում են 12 տարվա ամուսնությունից հետո:

Նրանք եկել են այն եզրակացության, որ դա լավագույն ուղին կլինի իրենց երկու զավակների և բարեկամությունը պահպանելու համար: Ամուսնալուծվելու և երեխաներին համատեղ դաստիարակելու որոշումն ընդունվել Է երկար ամիսներ տևած քննարկումներից հետո, ու թեև վշտալի Է, այն ընդունվել Է բարեկամական հիմքի վրա: Զույգի գլխավոր գերակայությունը մնալու Է իրենց աննման դուստրերի՝ Սավաննայի և Այլայի բարօրությունն և դաստիարակությունը»,-ասված Է զույգի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանում իրադրությունը, սակայն կարելի Է ենթադրել, թե լուրը որքան կվշտացնի թագուհուն: Փիթեր Ֆիլիպսը, որը, ըստ որոշ տվյալների, թագուհու սիրելի թոռն Է, ամուսնալուծության մասին հայտարարել Է թագավորական ընտանիքի համար առանց այդ Էլ չափազանց ծանր ժամանակաշրջանում՝ թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամի կարգավիճակից նրա քեռորդու՝ արքայազն Հարրիի՝ հրաժարվելուց և նրանց քեռու և հորեղբոր՝ արքայազն Էնդրյուի՝ թագավորական պարտականությունների կատարումն անժամկետ կասեցնելու մասին հայտարարելուց շատ չանցած, որը խառն Է եղել անչափահասների առևտրի մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինի շուրջ ստեղծված սկանդալին: Գործարար Փիթեր Ֆիլիպսը թագուհու և Էդինբուրգի դուքսի միակ դստեր՝ արքայադուստր Աննայի ավագ որդին Է. նա 15-րդ տեղն Է զբաղեցնում գահաժառանգության հերթում:

Ինչպես և նրա քույրը՝ Զառան, նա տիտղոս չունի և ազատված Է թագավորական պարտականությունների կատարումից: Կանադուհի Օթեմ Քելլի հետ Ֆիլիպսն ամուսնացել Է 2008 թվականին: Նրանց դուստրերը ինը և յոթ տարեկան են: Ամուսնալուծությունները թագավորական ընտանիքում հազվադեպ չեն: Եղիսաբեթ Երկրորդի չորս զավակներից երեքն ամուսնալուծվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր