Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը սխալ Է թոքաբորբ անվանել. ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը սխալ Է թոքաբորբ անվանել. ԱՀԿ

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունն առայժմ հաստատված սահմանում չունի. այն սխալ Է թոքաբորբ անվանել, սակայն շնչուղիների սուր հիվանդությունների թվին նույնպես չի դասված: Դրա շուրջ քննարկումները շարունակվում են, փետրվարի 13-ին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

Պատասխանելով այն հարցին, թե կարելի Է արդյոք նոր հիվանդությունը թոքաբորբ կամ շնչուղիների սուր հիվանդություն անվանել, նա ասել Է. «Դա թոքաբորբ չԷ: Նոր հիվանդությունը տակավին քննարկվում Է»: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «2019 թվականի կորոնավիրուսային հիվանդությանը»:

Փետրվարի 12-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է, որ հիվանդությունների դասակարգման մեջ նոր հիվանդությունը կգրանցվի որպես COVID-19. Այդ հապավումը չորս բաղադրիչներից Է. CO – corona, VI – virus, D – disease, իսկ 19-ը նշում Է 2019 թվականը, երբ հայտնաբերվել Է նոր վիրուսը:



Նման նյութեր