Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվող մրցաշարի 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում կմրցի Բելառուսը ներկայացնող Դիմչիկ Ռինչինովի հետ:
65 կգ Վոլոդյա Ֆրանգուլյանի մրցակիցը որակավորման փուլում Սլովենիայից Դավիդ Հաբատն է:
74 կգ քաշում Հրայր Ալիխանյանը կփորձի 1/8 եզրափակիչում գերազանցել վրացի Ավթանդիլ Կենչաձեին:
86 կգ քաշում Հովհաննես Մխիթարյանը 1/8 կմրցի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ:
97 կգ քաշում էլ Սարգիս Հովսեփյանը կգոտեմարտի վրացի Էլիզբար Օդիկաձեի հետ:
Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Օլիմպիական խաղերի համար: