Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի Վրաստան-Ռուսաստան սահմանային Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Փետրվարի 14-ի ժամը 13։20-ի դրությամբ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-նշում են դեսպանությունից:
Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար տեղեկացնում էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կար կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա: