Ասում են սերը լռություն ու գաղտնապահություն է սիրում, ոմանք էլ պնդում են, որ երբ սիրում ես, ուզում ես բարձրաձայնել դրա մասին: Այնուամենայնիվ, մեզ են հասել բազմաթիվ սիրուն ու սիրաշատ մտքեր տարբեր ժամանակների մեծագույն մտածողներից:
Ամենասիրունը սիրո մասին
Եթե գոյություն ունի չար հրեշտակ, ապա դա սերն է:
Շեքսպիր
Անհնար է սիրել կյանքում երկու անգամ. հնարավոր է ունենալ միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ծովի պես:
Բալզակ
Որևէ մեկը ընդունակ չէ հասկանալ, թե ինչ է իսկական սերը, քանի դեռ մի ամբողջ քառորդ դար ամուսնական կյանքով չի ապրել։
Մարկ Տվեն
Սերը հաջողության պես է, նա չի սիրում, երբ իրեն հետապնդում են:
Գյոթե
..Սիրո մասին ցանկացած դատողություն ոչնչացնում է այն։
Լև Տոլստոյ
Պատանու սիրո առաջին նշանը երկչոտությունն է, աղջկանը՝ համարձակությունը:
Հյուգո
Մարդկային կյանքը շատ երկար է ձգվում մեկ սիրո համար: Ուղղակի շատ երկար: Սերը հիասքանչ է: Սակայն երկուսից մեկը անպայման սկսում է ձանձրանալ: Իսկ մյուսը մնում է առանց ոչնչի: Քարանում է ու ինչ որ բանի է սպասում: Սպասում է խելագարի պես…
Ռեմարկ
Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ուզում է լինել տղամարդու վերջին սերը:
Օսկար Ուայլդ
Կյանքն առանց սիրո ես համարում եմ մեղավոր ու անբարոյական վիճակ:
Վան Գոգ
Չնայել միմյանց, այլ նայել միևնույն ուղղությամբ. սա է սերը:
Անտուան դը Սենտ Էքզյուպերի
Շատ կանանց սիրողը գիտի՝ ինչ է կինը, մեկին սիրողը գիտի՝ ինչ է սերը:
Ֆրեյդ
Անպատասխան սերը ոչ թե ստորացնում է մարդուն, այլ վեհացնում է նրան:
Ա. Պուշկին
Ոչինչ սիրավեպին այքան չի խանգարում, որքան հումորի զգացումը կնոջ մոտ, և դրա բացակայությունը տղամարդու մոտ:
Օսկար Ուայլդ
Սերը ոչ մի օրենքի չի հպատակվում և չի ենթարկվում.այն մարդու ազատ զգացմունքն է:
Րաֆֆի
Սերը հաճախ վերցնում է խելքը նրանցից ով դա ունի,և տալիս է նրանց ով դա չունի:
Դիդրո