Իրանի հարավում փետրվարի 16-ին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 16։30-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 48 կմ արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 47 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել։