Շարմազանով. «ՍԴ–ի դեմ գործընթացն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Շարմազանով. «ՍԴ–ի դեմ գործընթացն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա». armeniasputnik.am

Սահմանադրական դատարանի դեմ սկսված գործընթացն ընթացակարգային և բովանդակային առումով հակաօրինական ու հակասահմանադրական է, ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա, ուղղակիորեն հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղակի միջամտություն է դատական իշխանության աշխատանքին։ Այս կարծիքին է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՍԴ դատավորները տեղի չտվեցին, հետևաբար, նրանց դեմ կոպիտ իրավական խախտումներով իրականացվեցին գործողություններ, ինչը կործանարար հետևանքներ ունեցող գործընթաց է։ Մի կողմում Հայաստանն է ու սահմանադրականությունը, մյուս կողմում` Նիկոլ Փաշինյանի ռեժիմը»,– նշում է ՀՀԿ խոսնակը։

Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ` ՀՀԿ–ն ՍԴ–ի շուրջ իրականացվող հակաօրինական գործընթացների վերաբերյալ հանդես է եկել երկու հայտարարությամբ։ Ըստ նրա` փետրվարի 14-ի հայտարարությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մինչ այդ օրը խորհրդարանական ընդդիմությունն իրավունք ուներ հավաքել 27 ստորագրություն և դիմել ՍԴ–ին, սակայն ԱԺ ընդդիմությունը չօգտվեց իր իրավունքից, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի ՀՀԿ–ն հանդես գա հայտարարությամբ։

«Սա տրամաբանական շարունակությունն էր այն հայտարարության, որ արել էինք շուրջ 10 օր առաջ, երբ սկսվել էր ՍԴ–ի դեմ հակաօրինական գործընթացը։ Հանրաքվեն քաղաքական ֆարս է, և մենք չենք ցանկանում մաս կազմել հակաօրինական, հակասահմանադրական այդ գործընթացին` լեգիտիմացնելով կեղծ հանրաքվեն»,– նշում է ՀՀԿ խոսնակը։

Էդուարդ Շարմազանովի կարծիքով` ժողովուրդն իրենց դուրս եկավ, որ նոր կառավարությունը լուծի այդ խնդիրները, սակայն նոր իշխանությունը մարդկանց սոցիալ–տնտեսական հիմնահարցերը լուծելու փոխարեն հորինել է ներքին թշնամի` ի դեմս ՍԴ դատավորների։

Էդուարդ Շարմազանովը չգիտի, թե ինչ ընթացք կունենա «ոչ»–ի շտաբի ձևավորման գործընթացը, սակայն ընդգծում է այն հանգամանքը, որ քաղաքական դաշտի հիմնական ընդդիմադիր ուժերը` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀՅԴ–ն չեն ձևավորելու «ոչ»–ի շտաբ և չեն մասնակցելու «կեղծ հանրաքվեին ու կեղծ քարոզարշավին»։

armeniasputnik.am