Հայտարարվել են կյանքի որակի առումով Եվրոպայի լավագույն քաղաքները: Դրանք են՝ Կոպենհագենը (Դանիա), Բեռնը (Շվեյցարիա), Հաագան (Նիդեռլանդներ), Ժնևը (Շվեյցարիա) և Ստավանգերը (Նորվեգիա): Այդ մասին ասված Է ECA International կոնսալտինգային ընկերության հաշվետվության մեջ:
Նաև վարկանիշում տեղ են գտել Էյնդհովենը և Ամստերդամը (Նիդեռլանդներ), Բազելը (Շվեյցարիա), Դուբլինը (Իռլանդիա), Լյուքսեմբուրգը (Լյուքսեմբուրգ) և Գյոթեբորգը (Շվեդիա): Քսանյակը եզրափակել են՝ Օրխուսը (Դանիա), Ռոտերդամը (Նիդեռլանդներ), Ցյուրիխը (Շվեյցարիա), Բոննը և Մյունխենը (Գերմանիա), Վիեննան (Ավստրիա), Համբուրգը (Գերմանիա), Ստոկհոլմը (Շվեդիա) և Էդինբուրգը (Մեծ Բրիտանիա): Դրա հետ մեկտեղ ներգաղթյալների համար ամենագրավիչ ոչ եվրոպական երկիրը մնացել Է Կանադան, մասնավորապես, Վանկուվեր և Տորոնտո քաղաքները, ասվում Է հաշվետվության մեջ: Փորձագետները քաղաքները գնահատելիս հաշվի են առել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ բժշկական ծառայությունների հասանելիությունը, բնակելի ֆոնդի վիճակը և կոմունալ ծառայությունների որակը, անվտանգությունը, ենթակառուցվածքի և քաղաքային ընկերակցությունների առկայությունը, հանգստի գոտիներից օգտվելու հնարավորությունը, կլիման և այլն: