Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Պետական համակարգի համար պատսախանատվություն ստանձնած ցանկացած մեկը, ով համակարգի մի մասի, մասնավորապես բանակում տիրող «բառդակը» վերացնելու ուղղությամբ հերիք չի քայլեր չի ձեռնարկում, մի հատ էլ այդ բառդակի զոհ դարձած քաղաքացիներին վիճակագրության առարկա է դարձնում` «պատմական մինիմում» և այլ որակումների ներքո, ուղղակի իր տեղում չէ և չի գիտակցում ստանձնած պարտավորությունների լրջությունը:
հ.գ.
Նորից եմ հիշեցնում, որ նախկինները գնացին առաջին հերթին անմարդկային լինելու և իրականությունից կտրվելու պատճառով: Նրանք ապրում էին իրենց աշխարհում` հորինած թվերի և արժեքների մեջ, իսկ քաղաքացին իր դարդերով ու խնդիրներով միայնակ էր մնացել»: