Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվել է մոտ 1000 մարդ, 5-ը մահացել է
Advertisement 1000 x 90

Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվել է մոտ 1000 մարդ, 5-ը մահացել է

South China Morning Post-ը հայտնում է, որ ամենաշատ վարակվածներ հայտնաբերվել են ճապոնիայի տարածքում՝ 619 դեպք, որոնցից 454-ը՝ զբոսաշրջային Diamond Princess նավի ուղևորներ և անձնակազմի անդամներ։ Նավը փետրվարի 3-ից կարանտինի մեջ է Յոկոգամայում։ Ուղևորների մեջ ոչ միայն ճապոնացիներ են, այլև շատ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիներ։

Սինգապուրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 77 դեպք, Հոնկոնգում՝ 60, Թաիլանդում՝ 35, Հարավային Կորեայում՝ 30, Թայվանում և Մալայզիայում՝ 22-ական, Վիետնամում և Գերմանիայում՝ 16-ական, Ավստրալիայում և ԱՄՆ-ում՝ 15-ական, Ֆրանսիայում՝ 12, Մակաոյում՝ 10, ԱՄԷ-ում և Մեծ Բրիտանիայում՝ 9-ական, Կանադայում՝ 8, Ֆիլիպիններում՝ 12, Հնդկաստանում և Իտալիայում՝ 3-ական, ՌԴ-ում և Իսպանիայում՝ 2-ական, Բելգիայում, Կամբոջայում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Նեպալում, Շվեդիայում և Շրի Լանկայում՝ 1-ական։

Հենց Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն ավելի քան 73 000 մարդ, 1874-ը մահացել է։ Վարակվածների մեծ մասը գտնվում է Հուբեյ շրջանում, որը վիրուսի բռնկման էպիկենտրոն է համարվում։

med.news.am



Նման նյութեր