Արդեն իսկ չկայացած հանրաքվե… մոտ երկու ամիս պետք է միլիարդներ ծախսենք և այս կրկեսին ծափ տանք, որ ՍԴ նախագահին աշխատանքից հեռացնենք…
Advertisement 1000 x 90

Արդեն իսկ չկայացած հանրաքվե… մոտ երկու ամիս պետք է միլիարդներ ծախսենք և այս կրկեսին ծափ տանք, որ ՍԴ նախագահին աշխատանքից հեռացնենք…

Արդեն իսկ չկայացած հանրաքվե…

Ինչո՞ւ, որովհետև ՔՊ-ականներն առանց այն էլ հակասահմանադրական այդ միջոցառումը վեր են ածել կուսակցական նախաձեռնության, այն էլ՝ «հակապետական» հետևանքներով:

Սկսենք սկզբից: Արդարացան, թե ինչո՞ւ չդիմեցին ՍԴ՝ վերջինիս դատավորները կողմնակալ են այս հարցում: Բացատրեցինք, որ՝

1. Չի կարելի «Սահմանադրություն» կոչվող փաստաթուղթը հատվածաբար կիրառել, չէ՞ որ այդ փաստաթղթով է Փաշինյանը հագել «սերժական կոստյումը», իսկ Սարգսյան Արմենը թանկարժեք տուրիստական  հիմնարկի է վերածել ՀՀ Նախագահի ինստիտուտը;

2. Այդ նորմը միջազգային պրակտիկայում էլ է կիրառվում, իսկ մեր մոտ վաղուց, օրինակ՝ ընդհանուր իրավասության դատավորի կողմից իր բացարկի մասին որոշում կայացնելը: Չե՞ք հավանում՝ նոր կարգավորում հայտնագործեք:

Պատասխանեցին, թե ինչ ուզենք, այն էլ՝ կանենք, քանի որ ժողովրդի ձայների բացարձակ մեծամասնություն ունենք:

Հիմա էլ հարձակվել են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի վրա՝ ՔՊ վարչությունը որոշումներ է ընդունում «Այո» քարոզչության վերաբերյալ, ինչ որ շտաբ ու շտաբեր է ստեղծում՝  ՔՊ-ի  ղեկավարին էլ, այն էլ՝ նախարար նշանակում այդ ապօրինի համակարգի ղեկավար: ՔՊ-ական հանրային ծառայող Վարչապետը  իր լիազրություններն իրականացնելիս, այն էլ՝ ի պաշտոնե, հանդես է գալիս քարոզչությամբ, արձակուրդ է շնորհում «շտաբ»-ի նախարար-պետին, քարոզչական երգեր է պատվիրում… Բացատրում ենք, որ «շփոթել» եք ընտրությունները Հանրաքվեի հետ, որի նախաձեռնող երեք սուբյեկտներից ոչ մեկը կուսակցություն չի  և չի կարող լինել՝ էս ի՞նչ եք անում:

Նորից նույն պատասխանն են տալիս ու շարունակում իրար խառնել կուսակցություն, օրենսդիր և գործադիր մարմինները, կարծես իրենց «հոր դուքան»-ը լինի: Ավելին, ստեղծել են Օրենքով արգելված երկու «Այո» կողմ՝ մեկն օրինական գրանցված ԿԸՀ-ում պատգամավոր Հովակիմյանի գլխավորությամբ, իսկ մյուսն        ապօրինի՝ սուպեր նախարար  Պապիկյանի գլխավորությամբ:

Արդյունքում, ստացվում է օրենսդրական նորմերից շեղված և հայաստանցուս կամարտահայտման վրա ազդող ապօրինի, այսինքն՝ «հակապետական» դրսևորումներով գործընթացներ: Հայտարարում էիք, որ կպատժեք, դե պատժե՛ք, ո՞ւմ եք սպասում:

Սա հերիք չէր, հիմա էլ այս ծաղրուծանակին համապատասխան «Ոչ» է ստեղծվել՝ ասում են ստեղծվել ենք «հարթակ» տրամադրելու համար, «Ոչ» չենք ասելու, հանձնաժողովի անդամներ չենք ունենալու… Այսինքն, մոտ երկու ամիս պետք է միլիարդներ ծախսենք և այս կրկեսին ծափ տանք, որ ՍԴ նախագահին աշխատանքից հեռացնենք… Չնայած, այս խախտումներով դա հաստատ տեղի չի ունենա:

Ափսո՜ս և շատ ափսոս, որ «հեղափոխության» առաջին Հանրաքվեն, որը տոն պետք է լիներ, վերածեցին նման ապօրինի, այն էլ՝ ծաղրին հասնող միջոցառման՝ շարունակելով քամուն տալ «հեղափոխության» աջակիցներիս ու համակիրներիս ձայները…

Ինչևէ, Հանրաքվեն, այս ձևով արդեն իսկ կայացած չէ, և դա շատ էլ լավ է, քանի որ այդ անիմաստ և թանկարժեք միջոցառումն այլևս չի օգնի միամիտ հայաստանցուս  անուղղակի ձևով հաստատել  «սերժական կոստյում»-ը: Հավատացե՛ք, որ սա օգտակար է և՛ «հեղափոխությանը» և նրա Առաջնորդին:

Ռուբեն Թորոսյան
«ՓԱՇԻԱԿ»



Նման նյութեր