Ֆրանսիական Sanofi-ն պատվաստանյութ Է մշակում Covid-19 կորոնավիրուսի դեմ
Advertisement 1000 x 90

Ֆրանսիական Sanofi-ն պատվաստանյութ Է մշակում Covid-19 կորոնավիրուսի դեմ

Sanofi ֆրանսիական դեղագործական ընկերությունը հայտարարել Է, որ զբաղվում Է Covid-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ: Ընդսմին նա օգտագործելու Է SARS ատիպիկ թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման իր փորձը. ընկերությունում սպասում են, որ դա կարագացնի եւ կդյուրացնի աշխատանքը:

Այս աշխատանքում ընկերությունը մտադիր Է համագործակցել ԱՄՆ-ի առողջապահության նախարարության հեռանկարային կենսաբժշկական հետազոտությունների եւ մշակումների վարչության հետ: Sanofi-ի՝ Sanofi պատվաստանյութերի մշակման բաժնի ղեկավար Դեւիդ Լեւան The Wall Street Journal-ին ասել Է, որ մարդկանց վրա պատվաստանյութի թեստավորումը կսկսվի մեկ-մեկուկես տարի անց, իսկ լայն օգտագործման համար, համենայն դեպս շտապ դեպքերում, այն կարող Է հասանելի լինել երեք-չորս տարի անց: Դեռեւս ոչ մի պատվաստանյութ կամ պատրաստուկ չի ապացուցել իր արդյունավետությունը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում, նշում Է WSJ-ն: Պատվաստանութի ստեղծման աշխատանքն սկսելու մասին արդեն հայտարարել են Moderna Inc.-ը, Inovio Pharmaceuticals Inc.-ը, Novavax Inc.-ը, ինչպես նաեւ առողջության համար ապրանքների ամերիկյան խոշոր արտադրողը՝ Johnson & Johnson-ը: Նման աշխատանքներ են իրականացնում բրիտանացի գիտնականները՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից, ինչպես նաեւ Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի աշխատակիցները: Ամերիկյան Gilead Sciences Inc. կենսադեղագործական ընկերությունը, իր հերթին, կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման հնարավորությունները հետազոտում Է իր փորձարարական պատրաստուկի օգնությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: