Նստակյաց կենսակերպը մեծացնում է 2-րդ տեսակի դիաբետի զարգացման ռիսկը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Նստակյաց կենսակերպը մեծացնում է 2-րդ տեսակի դիաբետի զարգացման ռիսկը. հետազոտություն

Նստակյաց կենսակերպը վնասակար է առողջության համար եւ մեծացնում է 2-րդ տեսակի դիաբետի զարգացման ռիսկը՝ զգուշացնում են Արիզոնայի համալսարանի գիտնականները:

Ինչպես ցույց է տվել նրանց վերջին հետազոտությունը, նստած վիճակի ամեն 15 րոպեն հանգեցնում է արյան կենսաքիմիայի բացասական փոփոխությունների, գրում է ՏԱՍՍ-ը: Ինչպես պարզվել է, նստակյաց կենսակերպն ազդում է ինսուլինի հանդեպ զգայունության վրա:

Հետազոտության շրջանակում տվյալ կապը գիտնականները վերլուծել են 500 տարեց եւ միջին տարիքի կանանց օրինակով: Կանայք ստացել են տրեքերներ, որոնք մի քանի շաբաթվա ընթացքում հետեւել են ակտիվության մակարդակին: Գիտնականները հաշվի են առել ոչ միայն այն, թե որքան ժամանակ են կանայք նստած անցկացրել աթոռին կամ բազկաթոռին, այլ նաեւ նման անշարժ վիճակի տեւողությունը: Այդ տեղեկությունը նրանք համեմատել են բժշկական ցուցանիշների հետ:

Պարզվել է, որ շաքարի ցուցանիշն ու ինսուլինի հանդեպ զգայունությունն առաջին հերթին կախված են ոչ թե անշարժ վիճակի ընդհանուր մակարդակից, այն նրանից, թե որքան երկար են կանայք նստած անցկացրել աթոռին կամ բազկաթոռին: Անշարժ վիճակի ամեն 15 րոպեն մեծացրել է արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշները 1-5%-ով, արյան մեջ ինսուլինի ցուցանիշները՝ 7%-ով, իսկ ինսուլինի հանդեպ անընկալունակությունը՝ 9%-ով: Իսկ եթե կինը հաճախ է վեր կացել, դիաբետի զարգացման ռիսկը նվազել է, իսկ արյան առանցքային ցուցանիշները՝ լավացել: