«Փայլաթղթի հին հունական Աստված»․ Մարտիրոսյանը Գալուստյանին ցույց է տվել նոր կերպարում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Փայլաթղթի հին հունական Աստված»․ Մարտիրոսյանը Գալուստյանին ցույց է տվել նոր կերպարում

Միխայիլ Գալուստյանի սուպեր Ժորիկ կեղծանունով «Хочу тибя любицца» դեբյուտային հիթը, որը նախորդ տարվա վերջին «պայթեցրել էր» բոլոր պարահրապարակները, շարունակություն կստանա։ Միշայի ընկեր եւ գործընկեր Գարիկ Մարտիրոսյանն ավելի վաղ հայտարարել էր նոր երգի ձայնագրման մասին, իսկ այս անգամ ցուցադրել է նոր տեսահոլովակի կադրերը։

«Ներողություն, դա ճի՞շտ է, որ դուք փայլաթղթի հին հունական Աստվածն եք»,- հետաքրքրվել է Comedy club-ի ռեզիդենտը, որից հետո բոլոր ներկաները սկսել են ծիծաղել։

Գարիկը խոստովանել է, որ Գալուստյանի մասնակցությամբ ցանկացած նկարահանում «շուրջօրյա մեգապոզիտիվ» է։ Նա նաեւ հստակեցրել է, որ տեսանյութը նկարահանվել է այն պահին, երբ դերասանը գտնվում էր կադրում՝ գիշերվա ժամը 2-ին:

style.news.am