Չինաստանի Ուհան քաղաքից 29-ամյա բժիշկ Պեն Ինհուան մահացել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով առողջապահության քաղաքային վարչությանը:
Գործակալության տվյալներով՝ Պեն Ինհուան անհետաձգելի օգնություն Էր ցուցաբերում այն պացիենտներին, որոնք տառապում Էին շնչուղիների հիվանդություններից: Հունվարի 25-ին նա հոսպիտալացվել Էր կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Չնայած բուժանձնակազմի գործադրած ջանքերին, Պեն Ինհուան կյանքից հեռացավ փետրվարի 20-ին: Փետրվարի 18-ին տեղեկացվել Էր կորոնավիրուսից Ուհանի «Ուչան» հիվանդանոցի գլխավոր բժշկի մահվան մասին: