Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, նրա հայացքի ներքո իրավունքի չարաշահում է եղել․ Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, նրա հայացքի ներքո իրավունքի չարաշահում է եղել․ Նիկոլ Փաշինյան

Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաասխանելով հարցին, թե ինչու սահմանադրական փոփոխությունների հարցը մինչև հանրաքվեի դնելը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության։

«Գերմանիա կատարած իմ վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ: Կարող եմ ասել, որ նրանք զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունու այդ տրանսֆորմացիոն շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունենում։ Ես եվրոպացի մեր գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել, որ այս ողջ պրոցեսը, երբ ըստ էության իրավունքի չարաշահման հետ գործ ունենք կապված տրանսֆորմացիոն երևույթի հետ, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո,  և ես կարծում եմ, որ մինչև այդ հարցին մենք կանդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում եվրոպացի մեր գործընկերներին։ Իսկ այդ հարցը մենք կքննարկենք։ Մեր եվրոպացի գործընկերների հետ քննարկումների մեջ ենք, թե ինչպես ենք մոտենալու այդ խնդրին»,- նշեց նա։



Նման նյութեր