28-ամյա կինը ուշագնաց է եղել խոհանոցում: Սամանթան այդ ըթնթացքում տանը միայնակ չի եղել: Նրա 5-ամյա փոքրիկը տեսնելով մայրիկին այդպես, վերցրել է հեռախոսը և մտել Facebook:
Սոֆին գտել է տատիկի լուսանկարը, որպեսզի զանգի իրեն:
Իսկ տատիկը նրանցից հեռու է եղել 250 կմ: Առաջինը տատիկը հարցրել է, թե որտե՞ղ է մայրիկը:
Երեխան ասել է, որ մայրիկը լավ չի զգում իրեն, իսկ հետո ցույց է տվել մորը: Տատը անմիջապես զանգահարել է շտապօգնություն:
Սոֆիան և նրա 4-ամյա եղբայրը ՝ Իթանը, որոնք «հիստերիկորեն» արձագանքեցին մոր ուշագնացությանը, իրար հետ քաշեցին վերմակը և բարձը: Նրանք մոր կողքին նստեցին այնքան ժամանակ, մինչև որ հասավ շտապօգնությունը:
Սամանթային տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզեցին, որ ստամոքսի վարակի հետևանքով է կինը ուշագնաց եղել:
Կինը առողջացել և վերադարձել է տուն: Սոֆին ոչ մի րոպե մոր կողքից չի հեռանում:
Սամանթան, լսել է, թե ինչպես է Սոֆիան սովորեցնում Իթանին նման իրավիճակներում վարվելակերպ սովորեցնում:
« Սոֆիան միշտ հոգատար է եղել. ներս է մտնում և գրկում է ինձ, հարցնում, թե ինչ կարող է բերել ինձ, հոգ է տանում իր եղբոր մասին: Ես ավելի շուտ կմտածեի, որ Իթանը կօգնի ինձ, քանի որ ես այդ ամենը նրան սովորցրել էի: Բայց հակառակը տեղի ունեցավ»: