Փաշինյանը Ալիևին ուղղակի ազատագրեց ծուղակից. Դավիթ Շահնազարյան. 5tv.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանը Ալիևին ուղղակի ազատագրեց ծուղակից. Դավիթ Շահնազարյան. 5tv.am

1992 թվականից, երբ հարցը մտավ ԵԱՀԿ, մինչեւ 2016 թվականը տարածքների հարցը միշտ եղել է սեղանին: Ապրիլան պատերազմից հետո ստեղծվեց մեզ համար աննախադեպ բարենպաստ վիճակ, երբ տարածքների հարցը դուրս էր եկել օրակարգից եւ քննարկվում էին բացառապես Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով միջազգային միջոցառումներ կազմակերպելու հարցը այսպես կոչված՝ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ օրակարգը: Դա աննախադեպ վիճակ էր, որ ստեղծվել էր: Առաջին անգամ էր, որ դա դուրս էր եկել ընդանրապես:

1992 թվականից, Մինսկի խմբում բանակցային գործընթացի սկզբից փակվել էր փախստականների հարցի քննարկումը, այն համաձայնությամբ (ես եմ այդ բանակցությունները վարել մինչեւ 1995 թվական), որ մինչեւ կարգավորման բովանդակությունը պարզ չլինի՝ այդ հարցը քննարկելն անիմաստ է, որովհետեւ մարդիկ պետք է իմանան՝ ուր են վերադառնում:

Եւ այդպես, այդ ընդհանուր նախադասությունը՝ «բոլոր փախստականների վերադարձ» անընդհատ գնում էր: Հիմա արդեն քննարկվել է եւ ոչ միայն Ժնեւում, ինչպես ասացի՝ այդ համատեղ բնակության գոտիների հարցը, որը առաջին փուլում չի լինելու, բայց դա արդեն քննարկվել է:

Ինքը ոչնչացրել է այդ օրակարգը: Ամբողջովին ոչնչացրել է եւ այն ծուղակում, որում հայտնվել էր Ալիեւը, ինքը ուղղակի նրան ազատագրել է այդ ծուղակից: Ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ իր վրա կար մեծ միջազգային ճնշում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

5tv.am



Նման նյութեր