Սրտի կաթված կարող է լինել ցանկացած տարիքում, եւ ապրելու ու բուժվելու շանսերը մարդու մոտ հաճախ պայմանավորված են առաջին օգնություն ցուցաբերելու գրագիտությամբ:
Ի՞նչ ախտանիշներով կարելի է հասկանալ սրտի կաթվածի մասին
Հաճախ սրտի կաթված ունեցող մարդկանց շրջանում արագացված է անոթազարկը, դրա վիճակը հաճախ մոտ է ուշագնացության վիճակին: Մարդու մոտ կարող է նկատվել ուժգին, ճնշող, այրող ցավ սրտի շրջանում: Կարող է նաեւ նկատվել բարձր քրտնարտադրություն:
Սրտի կաթվածի ընդհանուր ախտանիշներից են.
- Հեւոցը;
- Սրտխառնոցն ու փսխումը;
- Սառը քրտինքը;
- Մարմնի վերին մասում, այդ թվում՝ ձեռքերի, պարանոցի, մեջքի, ծնոտների կամ որովայնի շրջանում դիսկոմֆորտը;
- Գլխապտույտ կամ ուշագնացություն:
Ի՞նչ անել սրտի կաթվածի դեպքում
Եթե դուք կասկածում եք, որ ինչ-որ մեկի մոտ սրտի կաթված է, չի կարելի կորցնել ոչ մի վայրկյան. անմիջապես կանչեք շտապ օգնություն: Բացատրեք օպերատորին, որ իրավիճակը լուրջ է: Հարցրեք՝ ինչ անել նախքան բժիշկները կժամանեն:
Կա կարծիք, որ հիվանդին, որի մոտ կասկածվում է սրտի կաթված, նախքան շտապ օգնության ժամանելը, խորհուրդ է տրվում հազալ. դա կնպաստի արյան շրջանառության լավացմանը:
Փորձեք տեղավորել հիվանդին ավելի հարմար դիրքում. նա կարող է նստել կամ պառկել, սակայն ցանկալի է, որ նրա գլուխը լինի փոքր-ինչ վեր բարձրացված: Թուլացրեք հագուստը, որպեսզի նա կարողանա հեշտությամբ շնչել:
Ցանկալի է դեղորայք չտալ հիվանդին. միայն բժիշկները կկարողանան ճիշտ կողմնորոշվել եւ տալ ճիշտ դեղամիջոցներ, հակառակ դեպքում սխալ դեղորայքով դուք կարող եք վնասել հիվանդին:
Ցանկալի է չտալ հիվանդին սնունդ կամ կոֆեին պարունակող ըմպելիք: Ծխել, վեր կենալ եւ քայլել եւս չի թույլատրվում: Եթե անգամ հիվանդի վիճակը լավացել է, պետք է, այնուամենայնիվ, սպասել շտապ օգնությանը: