Գերմանիայում երթի մասնակիցների վրաերթի հետեւանքով տուժածների թիվն անցել Է 50-ից
Advertisement 1000 x 90

Գերմանիայում երթի մասնակիցների վրաերթի հետեւանքով տուժածների թիվն անցել Է 50-ից

Առնվազն 50 մարդ Է տուժել, այդ թվում՝ 18 երեխա, Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում (Հեսենի դաշնային երկրամաս) ավտոմոբիլով կառնավալային երթի մասնակիցներին վրաերթի ենթարկելու հետեւանքով, փետրվարի 25-ին հայտնել Է Bild տաբլոիդը:

Ավտոմոբիլի վարորդը հայտնի Է ոստիկանությանը, նա Ֆոլկմարզենի 29-ամյա բնակիչ Է: Հրատարակության տեղեկատվությամբ՝ նա այժմ գտնվում Է հիվանդանոցում ծանր վերքերով: Հետաքննությունը գտնում Է, որ տղամարդը բազմությանը վրաերթի Է ենթարկել կանխամտածված, գլխավոր դատախազությունը գործը հետաքննում Է որպես մահափորձ: Հանցագործության դրդապատճառն առայժմ հայտնի չԷ:

Ավելի վաղ ասվել Էր, որ Ֆոլկմարզենում միջադեպի հետեւանքով տուժել Է ավելի քան 30 մարդ: Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով տղամարդն ավտոմեքենայով մխրճվել Է բազմության մեջ՝ խոյահարելով արգելափակոցը: Ականատեսները հայտնել են, որ վարորդը ավտոմբիլը միտումնավոր ուղղել Է երեխաների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր