Ֆրանսիայում պիցցա են պատրաստել 257 տեսակի պանիրներով
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում պիցցա են պատրաստել 257 տեսակի պանիրներով

Լիոնում (Ռոնի դեպարտամենտ, Ֆրանսիայի հարավ – արեւելք) պիցցա են թխել աշխարհում ամենամեծ քանակությամբ պանիրներով: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիլքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ 30-սանտմետրանոց պիցցայի վրա տեղավորել են 257 տեսակի պանիր: Մոտ ժամանակներս ռեկորդը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Այդ խոհարարական գլուխգործոցի հեղինակը պիցցայի վարպետ (պիցցայոլո) Բենուա Բրյուելն Է:

Սկզբնապես նա պլանավորել Էր օգտագործել 254 տեսակի պանիր, բայց պատրաստման ժամանակ որոշել Է ավելացնել եւս երեքը: Նրա խոսքով՝ հենց իր ոչ մեծ չափի շնորհիվ այդ պիցցան կարող Է ռեկորդային համարվել: Օգտագործված պանրի քաշը շուրջ 750 գրամ Է, մինչդեռ կերակրատեսակն ինքը կշռում Է շուրջ 1 կիլոգրամ: «Անշուշտ, այդ պիցցան պատրաստվել Է ոչ միայնակ ուտելու համար: Այն նախատեսված Է մոտավորապես 20 հոգու համար եւ կարող Է մատուցվել որպես ապերիտիվի ակրատ»,- պարզաբանել Է Բրյուելը: Նախորդ ռեկորդը սահմանվել Է 2019 թվականի ապրիլին Մելբուռնում: Տեղի ռեստորաններից մեկի ավագ խոհարար Ջոնի Դի Ֆրանչեսկոն 30-սանտիմետրանոց պիցցայի վրա տեղավորել Է 154 տեսակի պանիր: Այն մեծ ժողովրդականություն Է ձեռք բերել եւ հինգ օրում պատվիրվել Է 797 անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր