Վորոնեժում սպանել են հայ գործարարի որդուն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վորոնեժում սպանել են հայ գործարարի որդուն. armeniasputnik.am

«Վեստի Վորոնեժը» հայտնում է, որ Վորոնեժի մարզի Ռամոնսկի շրջանում հայ գործարարի որդի է սպանվել։

Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ի առավոտյան։ Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 24-ամյա երիտասարդը մեքենայով տնից դուրս է եկել։

Չարագործը կրակել է Nissan–ի մեջ նստած երիտասարդի ուղղությամբ։ Նախնական տվյալներով` հանցագործը Մակարով տեսակի ատճրանակ է օգտագործել։ Կրակոցներից հետո նա փախուստի է դիմել։

Երիտասարդը, մինչ շտապօգնության մեքենայի տեղ հասնելը, մահացել է։

Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով` սպանվածը հայ գործարար որդի է։ Ընտանիքն երկար տարիներ ապրում է Վորոնեժում և սրճարան ունի, որը գտնվում է գործարարի տնից քիչ հեռավորության վրա։ Ընտանիքի ծանոթները կարծում են, որ հանցագործությունը կապված է երիտասարդի հոր բիզնես գործունեության հետ։

ԶԼՄ–ներում հայտնված մի վարկածի համաձայն` մարդասպանը որդուն շփոթել է հոր հետ։ Նա ոչ պակաս, քան 5 կրակոց է արձակել, մգեցված ապակիների պատճառով չհասկանալով, թե ով է մեքենայում նստածը։ Երիտասարդի սրտին երեք գնդակ է դիպչել։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում։

armeniasputnik.am