«Գումար չունեի, մայրս թոշակից 15. 000 դրամ տվեց՝ նվիրաբերեցի հիմնադրամին». Հովհաննես Ազոյան
Advertisement 1000 x 90

«Գումար չունեի, մայրս թոշակից 15. 000 դրամ տվեց՝ նվիրաբերեցի հիմնադրամին». Հովհաննես Ազոյան

յսօր դերասան Հովհաննես Ազոյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին:

«Դրամահավաքին գումար նվիրաբերել եմ, ասեմ ավելին` այսօր այնպես ստացվեց, որ գումար չունեի, մայրս թոշակից 15. 000 դրամ տվեց, խնդրեց, որ փոխանցեմ հիմնադրամին»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է դերասանը:

Նա նշել է, որ կողմ է սահմանադրական հանրաքվեին և կոչ է անում քաղաքացիներին մասնակցել:

Հարցին, թե որևէ գերատեսչությունից պաշտոնի առաջարկ չի՞ ստացել, Ազոյանը պատասխանել է.

«Դրանք պրիմիտիվ դատողություններ են: Կուզեմ, որ լրագրողներն այդ պրիմիտիվ դատողություններից դուրս գան: Ես ՀՀ քաղաքացի եմ և ուզում եմ, որ ինձ հարմար լինի Հայաստանում ապրելը»:

mamul.am



Նման նյութեր